Ուկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ Պիդլասա
Ուկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում, Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ռոքսոլանա Պիդլասան։
Սա գրեթե կրկնակի ավելի է, քան այն 27 միլիարդ դոլարը, որը նախկինում Զելենսկին հրատապ կարգով պահանջել էր եվրոպացիներից։ Այդ ժամանակ լրատվամիջոցները գրում էին, որ գործընկերները որոշ չափով շոկի մեջ էին այդ պահանջից։
Պիդլասան հայտնել է, որ ուկրաինացիներին խոստացվել է 20 միլիարդ դոլար, սակայն դեռևս անհրաժեշտ է գտնել ավելի քան 30 միլիարդ դոլար։