Նոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետ
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր ամերիկացի Մայքլ Կրեմերը, որը պարգևատրվել է «գլոբալ աղքատության մակարդակի նվազեցման փորձարարական մոտեցման» համար, հոկտեմբերի 1-ից կզբաղեցնի Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետի և զարգացման տնտեսագիտության գծով ավագ փոխնախագահի պաշտոնը։ Նշանակման մասին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։
«Ուրախ եմ ողջունել Մայքլին Համաշխարհային բանկի թիմում։ Նա կմիանա մեզ մի ժամանակ, երբ աշխարհին անհրաժեշտ են համարձակ լուծումներ զարգացման ամենահրատապ խնդիրների համար, ներառյալ աշխատատեղերի ստեղծումը. դրանք կհամապատասխանեն ավելի քան 1,2 միլիարդ երիտասարդների ակնկալիքներին, որոնք առաջիկա տասնամյակներում կհասնեն աշխատունակ տարիքի», - հայտարարել է Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգան, որի խոսքերը մեջբերվում են հայտարարության մեջ։
Կրեմերը պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 1-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Գիլ Ինդերմիտին։
Կրեմերը Նոբելյան մրցանակը ստացել է 2019 թվականին հնդկա-ամերիկացի հետազոտող Աբհիջիթ Բաներջիի և ֆրանսուհի Էսթեր Դյուֆլոյի հետ համատեղ՝ «գլոբալ աղքատության մակարդակի նվազեցման փորձարարական մոտեցման» համար։ Այժմ Կրեմերը Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր է և ԱՄՆ Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոյի աշխատակից։