Հանրապետության հրապարակը կլուսավորվի կենսաչափական անձնագրովԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվումԼեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնումՌուսաստանցի գործարարները ժամանել են Հայաստան․ ինչ է սպասվումՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանԹուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվելՎրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՄեծ Բրիտանիան խստացնում է ներգաղթյալների համար կանոններըԲրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունըՈւզում են սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով․ ՎարդանյանՔաղաքական «էլիտան» խաշ էր վայելում. ոչ մի արձագանք՝ բանակում ողբերգական դեպքով․ ԲադալյանՊարեկներն ինքնագլոր վարող երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ են հայտնաբերելՔննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըWizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել ԲուդապեշտումԼեգենդներից մինչև նոր սերունդ․ ովքե՞ր են հավակնում ընդգրկվել FIFPro-ի տարվա լավագույն տասնմեկնյակումԹուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներինԻրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա
Հասարակություն

Կանանց առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ պետության կառուցման կարևոր մաս. Մակունց

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Երևանում կայացած «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով WDN (Կանանց ժողովրդավարական ցանցի) Եվրոպա-Եվրասիա երկօրյա տարածաշրջանային գագաթնաժողովի փակման արարողությանը։

Լիլիթ Մակունցը հանդես է եկել ելույթով և շնորհակալություն  հայտնել միջազգային հանրապետական ինստիտուտին և կանանց ժողովրդավարության ցանցին Երևանում քաղաքական գործիչների, պետական կառավարման, քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին համախմբելու համար։  «Խաղաղությունը մեկ կառույցի պատասխանատվությունը չէ։ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը ևս չի կարող լինել մեկ գերատեսչության առանձին հանձնառությունը։ Կայուն խաղաղություն հնարավոր չէ կառուցել միայն դիվանագիտության կամ միայն անվտանգային կառույցների միջոցով։ Այն ձևավորվում է ամբողջ պետական համակարգի աշխատանքով, արտաքին քաղաքականության, արդարադատության, անվտանգության, տնտեսական և սոցիալական քաղաքականությունների, ինչպես նաև պետական ինստիտուտների և քաղաքացիների միջև փոխգործակցության միջոցով», – նշել է Լիլիթ Մակունցը։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Հայաստանի համար այդ օրակարգը սերտորեն կապված է խաղաղության, ժողովրդավարական կառավարման և պետական ինստիտուտների զարգացման Կառավարության առաջնահերթությունների հետ. «Մեր տարածաշրջանը, ցավոք, անցել է հակամարտությունների և անորոշության միջով։ Եվ այդ փորձը մեզ հիշեցնում է, որ խաղաղությունը չի կարող լինել կամ մնալ միայն քաղաքական նպատակ կամ պարզապես պետությունների միջև համաձայնեցված փաստաթուղթ։ Խաղաղությունը պետք է զգալի լինի մարդկանց առօրյա կյանքում՝ ավելի մեծ անվտանգությամբ, տնտեսական հնարավորություններով և վստահությամբ, որ վաղվա օրն էլ ավելի լավն է լինելու և ավելի կայուն։ Եվ այդ ապագայի ձևավորման գործում կանայք, իհարկե, պետք է ունենան իրական և բովանդակային դեր»։

Լիլիթ Մակունցն ընդգծել է՝ Հայաստանը կարևոր առաջընթաց է արձանագրել պետական և քաղաքական որոշումների կայացման գործընթացում կանանց ներկայացվածության առումով։ Մասնավորապես՝ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների ավելի քան 35%-ը կանայք են։

Անդրադառնալով տնտեսական անվտանգության և կայուն խաղաղության միջև կապին՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ խաղաղությունն ավելի ամուր է, երբ մարդիկ դրա պահպանման մեջ ունեն իրական շահ.  «Կանանց համար աշխատանքի, ձեռնարկատիրության, ֆինանսական ռեսուրսների, կրթության և մասնագիտական զարգացման հասանելիությունը՝ խաղաղության և անվտանգության  օրակարգից առանձին հարցեր չեն։ Տնտեսական ինքնուրույնությունը բարձրացնում է անձի դիմակայունությունը, ամրապնդում համայնքը, ընտանիքը և ընդլայնում հասարակական կյանքին մասնակցելու հնարավորությունները»։

Լիլիթ Մակունցի դիտարկմամբ՝ վերջին տարիներին աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ևս ցույց են տվել կանանց առանցքային դերը ոչ  միայն խաղաղության կերտման, այլ նաև ճգնաժամային իրավիճակներում պետական կառավարման և հասարակության դիմակայունության ապահովման գործում։ «Եվ կարևոր է հիշել, որ խաղաղության կերտման աշխատանքը, իհարկե, չի ավարտվում համաձայնագրերով։ Դրան հաջորդում են իրականացման, հաշտեցման, համագործակցության, տնտեսական կապերի և հասարակությունների միջև վերականգնման երկար փուլերը»,-շեշտել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Ամփոփելով ելույթը՝ Լիլիթ Մակունցն  ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության համար կանանց մասնակցության և առաջնորդության ամրապնդումը շարունակելու է մնալ խաղաղ, ժողովրդավարական և դիմակայուն պետության կառուցման կարևոր մաս։

Սեպտեմբերի 15-ից մեկնարկած գագաթնաժողովին մասնակցել են 13 երկրներից կին առաջնորդներ, խորհրդարանականներ, քաղաքականություն մշակողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ և մասնագետներ։ Երկու օրերի ընթացքում ծավալվել են քննարկումներ հինգ թեմատիկ ուղղություններով՝ հաշտեցում և համայնքային խաղաղաշինություն, պաշտպանություն և անվտանգության ոլորտի բարեփոխումներ, սոցիալ-տնտեսական զորեղացում և վերականգնվող տնտեսություններ, ցանցային աշխատանք, երիտասարդություն և քաղաքացիական դիմակայունություն, ինչպես նաև խաղաղության օրենսդրական ապահովում: