Ուկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. Բուդանով
Ուկրաինայի համար ամենավատ սցենարը ներքին ապակայունացումն ու պետականության կորուստն է։
Այս մասին հայտարարել է նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։
«Դիվանագիտական ռոմանտիզմի դարաշրջանն ավարտվել է։ Ոչ ոք չի ցանկանում գործ ունենալ անհաջող պետությունների հետ՝ անկախ նրանից, թե որքան ողբերգական կամ փառավոր է եղել նրանց պատմությունը։ Աշխարհը հարգում է ուժը»,- հավելել է Բուդանովը։