ԵՄ-ն Հորմուզի նեղուցի փակման պատճառով կորցրել է 90 միլիարդ եվրո
Իրանի շուրջ հակամարտության և Հորմուզի նեղուցի փակման պատճառով Եվրամիությունը (ԵՄ) էներգակիրների ներմուծման համար ծախսել է 90 միլիարդ եվրո։
Այս մասին Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Հորմուզի նեղուցում հակամարտության սկսվելուց ի վեր ներկրվող վառելիքը մեզ համար լրացուցիչ 90 միլիարդ եվրո է արժեցել։ Ընդ որում՝ մենք էներգիայի ոչ մի լրացուցիչ քանակ չենք ստացել»,- ասել է ԵՀ նախագահը։