Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
«Դուք ադրբեջանական մամուլի ուրախությունն եք, դուք մամուլի հերոսներն եք, ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան ադրբեջանցիները»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։
Նա նաև նշեց. «Ուզում եմ խոստովանել, որ այս գումարման խորհրդարանում, իմ կարծիքով, ամենամեծ հիասթափությունն ինձ համար պետք է լիներ Տարոն Չախոյանը, բայց պարոն Հարությունյան, ձեր ելույթներից հետո Տարոն Չախոյանը քաղաքական մտքի գիգանտ է դառնում»։
Ի պատասխան պատգամավորին՝ Արայիկ Հարությունյանը «սրտիկ» ցույց տվեց։