Եթե Գոռ Մինասյանի դեմ հաղորդում չգրեր, իրեն էին կալանավորելու․ Տաթևի վարչական ղեկավարի փաստաբանների հայտարարությունըԴուք, որ տապալել եք երթևեկության միասնական ցանց ստեղծելու ձեր ծրագիրը, հիմա պետք է դրա համար պատասխան տա մարզից եկող բնակի՞չը. ընդդիմադիր պատգամավորը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Դուք ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան իրենք. դուք ադրբեջանցիների հերոսներն եք. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Եթե կոմպրոմիսի են գնում ձեզ հետ, «նախկին թալանչին» դառնում է գործարար, հերոս հարկատու. Յոլյան (տեսանյութ)
Շիրակում երեխան իրենց տան բակում ընկել է ջրի տարայի մեջ և նրա մոտ արձանագրվել է «ջրահեղձություն»․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Բա ի՞նչ էիք ուզում՝ գայինք ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՞ս. Խամոյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանը տգետ է. ձեր գոռալուց նա չի դառնալու պակաս տգետ. Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում լարեց իրավիճակը (տեսանյութ)
Առուշանյանի հարցով վիճում էի շատերի հետ, ասում էի՝ ՔՊ-ի հետ չի համագործակցի, ցավում եմ ու ափսոսում․ Իշխան Սաղաթելյան
Ադրբեջանի հաղթանակը ողջ իսլամական աշխարհի հաղթանակն է․ Արցախի օկուպացիան Փաշազադեն տարել է կրոնական հարթություն
Խոշորացման ծրագրերը կենացների մակարդակի են և դրանց տակ որևէ թվային արդյունք չկա. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)ԱԽՔ-ն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին Արայիկ Հարությունյանը սրտիկ է ցույց տվել Ագնեսա ԽամոյանինԵս հո չե՞մ եկել այստեղ ցուցմունք տամ. Ասլանյանը՝ ՔՊ-ական արկածախնդիր քաղաքապետերի մասին (տեսանյութ)Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով. ՊՎԾԻրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին. ՍԴ
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գողացել են գանձանակըԱլիևի հայտարարությունն աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակաhարությունը. ճիշտ կանի՝ լռի. ԱբրահամյանԱսում եք՝ էդ ծրագրերին էսքան փող ենք տվել, բայց կներեք, դուք նաև Սնուփ Դոգի համերգի փողն եք տվել, բայց համերգը չի եղել. Ասլանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)Էջմիածին քաղաքում մինչև ժամը 19։00-ն ջուր չի լինիԱռանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և կեղծ ապացույցներ. «Արմենիկում+»-ի տնօրենը կկանգնի դատարանի առջևԶոհերի թիվը 4 անգամ փոխվել է, բայց ես չեմ հավատում այդ տվյալներին, քանի դեռ դուք այդ տղերքի անունները ցուցակով չեք հրապարակել. ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)Երևանում 18-ամյա աղջիկը հայտնել է սեռական ոտնձգության փորձի մասին. ոստիկանությունը փնտրում է «Էրոյին»
ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել
33-ամյա վարորդը տրակտորով կողաշրջվել է․ նա տեղափոխվել է հիվանդանոցԿարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Այսօր ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +35-իՀայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. ԶախարովաՄիլիոնների պարգեւավճար կստանան. «Հրապարակ»Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ»Իսրայելի բանակը Գազայում ոչնչացրել է «Համաս»-ի բրիգադի հրամանատարինԱյսօր՝ մինչև ժամը 17:0-ը, որոշ հասցեներում լույս չի լինիՔՊ ողջ թիմը պայքարում է Էդգար Ղազարյանի դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. Ղալումյա՞ն, թե՞ Մխիթարյան. «Հրապարակ»ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է Հայկ Սարգսյանի վարքագիծը. «Ժողովուրդ»Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել WTA 250 կարգի մրցաշարըՎախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտ
Տեսանյութ

Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր (տեսանյութ)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում  Երևանում բնակելի շենքերի կառուցապատմամբ զբաղվող երեք ընկերության մոտ բացահայտվել են բնակարանների և ավտոկայանատեղիների գնման իրավունքների իրացման իրական արժեքների թերհայտարարագրման դեպքեր։

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանների և ավտոկայանատեղիների գնման իրավունքների օտարման ընթացքում գործարքների փաստացի արժեքները մի շարք դեպքերում էականորեն գերազանցել են պայմանագրերում նշված գումարները։ Գնորդներից գումարների մի մասը նախատեսվել է ստանալ կանխիկ եղանակով, մինչդեռ պայմանագրերում արտացոլվել են ավելի ցածր արժեքներ: Այս ամենի հետևանքով հարկային հաշվարկներում ամբողջությամբ չեն արտացոլվել իրացման իրական շրջանառություններն ու դրանցից առաջացող հարկային պարտավորությունները։ Նշված հանգամանքները փաստական տվյալներով ստուգելու նպատակով երեք կառուցապատողների նկատմամբ իրականացվել են հսկիչ գնումներ։

Մասնավորապես, դեպքերից մեկով 187.1 ք/մ մակերեսով բնակարանի և ավտոկայանատեղիի գնման իրավունքի ձեռքբերման համար կողմերի միջև համաձայնեցվել է շուրջ 1,172,600 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեք, որից 467,750 ԱՄՆ դոլարը նախատեսվել է վճարել կանխիկ եղանակով։ Հսկիչ գնման շրջանակում կառուցապատող ընկերության գրասենյակում տնօրենին կանխիկ վճարման ենթակա գումարից  փաստացի փոխանցվել է 250 հազար ԱՄՆ դոլար։

Հսկիչ գնումներից հետո հարկվող օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով երեք անձ ձերբակալվել է։

Հաստատվել է բնակարանների գնման իրավունքների փաստացի իրացման և պայմանագրերում արտացոլված արժեքների միջև էական տարբերության առկայությունը։ Մասնավորապես, դեպքերից մեկով կառուցապատողի կնքած պայմանագրերում բնակարանների 1 քմ-ի արժեքը նշվել է 1.3-2.1 մլն դրամ, մինչդեռ իրականացված միջոցառումներով պարզվել է, որ բնակարանների գնման իրավունքի փաստացի իրացման արժեքը կազմել է 6000-7500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` մեկ քառակուսի մետրի համար։ Նույն շենքում մեկ ավտոկայանատեղիի գնման իրավունքի իրացման արժեքն էլ  կազմել է 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Միաժամանակ, արձանագրվել են խոշոր չափերով կանխիկ վճարումների ընդունման դեպքեր այնպիսի գործարքների շրջանակում, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր պետական գրանցման։ Մինչդեռ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով նման գործարքների դեպքում 500 հազար դրամը գերազանցող վճարումները և դրանց ստացումը պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։

Երեք դեպքի արդյունքում բացահայտված թերհայտարարագրված իրացման շրջանառությունն ընդհանուր կազմել է շուրջ 2.43 մլրդ դրամ, իսկ դրանից առաջացող լրացուցիչ հարկային պարտավորությունները՝ շուրջ 653.5 մլն դրամ։ Բացահայտված դեպքերից երկուսով ՀՀ քննչական կոմիտե են ուղարկվել հանցագործության մասին հաղորդումներ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Երրորդ դեպքում Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած միջոցառումներից հետո տնտեսվարող սուբյեկտը ճշգրտել է ներկայացված հարկային հաշվարկները և լրացուցիչ հայտարարագրել համապատասխան հարկային պարտավորությունները։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարութային գործողությունների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների կողմից պետական բյուջե արդեն վճարվել է ընդհանուր 439.2 մլն դրամ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային ռիսկերի բացահայտմանն ուղղված աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով անշարժ գույքի իրացման իրական արժեքների թերհայտարարագրման, գործարքների արժեքների մի մասը չփաստաթղթավորելու և օրենքով նախատեսված անկանխիկ վճարումների պահանջները շրջանցելու ռիսկերը։