Կարող եմ գրազ գալ՝ 1938 թ.-ի ՀՀ քարտեզում չեք տեսնի Տիգրանաշենը որպես Ադրբեջանի անկլավ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)
Կարող եմ ձեզ հետ գրազ գալ, որ երբ ես ցույց տամ 1938 թվականի ՀՀ քարտեզը, դուք չեք տեսնի Տիգրանաշենը՝ որպես Ադրբեջանի անկլավ, ինչպես դուք եք նշում, ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։
«Կարող եմ նաև գրազ գալ, որ կգաք և կասեք՝ այս նույն քարտեզում Տավուշի տարածքներ կան, որոնք կոչվում են ադրբեջանական անկլավ, բայց շտապեմ հիասթափեցնել. 1932 թվականի քարտեզում ո՛չ Տավուշում ադրբեջանական անկլավներ կան, ոչ էլ Տիգրանաշենն է ադբեջանական տարածք՝ ինչպես ձեր քաղաքական առաջնորդն է նշում»։
Դավթյանը հարց ուղղեց՝ ինչո՞ւ իշխող ուժը չի պաշտպանում հայ ժողովրդի պետական և ազգային շահերը։