Վախեցնում են ընդդիմադիր ուժերի ավագանու թեկնածուներին. «Հրապարակ»Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունը
Մամուլ

Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախկին նախագահ, ներկայումս արտգործնախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արա Բադոյանին առաջիկայում կկալանավորեն և կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ՝ պատիժը կրելու։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր ինչպես դատախազության, այնպես էլ պաշտպանական կողմի բողոքները՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի՝ Բադոյանին 3,5 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը։

Դատախազությունը պահանջել էր առավել խիստ պատիժ սահմանել, իսկ պաշտպանական կողմը՝ մեղմացնել այն։ Երկու բողոքներն էլ մերժվել էին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանն էլ անփոփոխ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը։ Արդյունքում՝ մինչ այս ազատության մեջ գտնվող Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։

Բադոյանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ եռակողմ հայտարարության հրապարակումից հետո Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Հիշեցնենք՝ այդ գիշեր քաղաքացիները հավաքվել էին կառավարության շենքի մոտ, ապա ներխուժել Ազգային ժողովի շենք։ Այդ իրադարձությունների ժամանակ փողոցում բռնության էր ենթարկվել նաև ԱԺ այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանը, որին դաժան ծեծել էին՝ նրան «դավաճան» անվանելով։ Միրզոյանն անգիտակից տեղափոխվել էր հիվանդանոց։

Նկատենք՝ դեպքից անցել է շուրջ 6 տարի, սակայն մինչ օրս հանրությանը չի ներկայացվել ամբողջական պատասխան այն հարցին, թե ովքեր են եղել Միրզոյանին անմիջականորեն հարվածներ հասցրած բոլոր անձինք։

Նույն գործով Թորգոմ Ասատրյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Նրա պաշտպանը, սակայն, պնդում է, որ Ասատրյանի կողմից Միրզոյանին հարվածելու փաստը հաստատող որևէ ապացույց չկա, իսկ տարածված տեսանյութերում իր պաշտպանյալը չի երևում։ Պաշտպանական կողմի պնդմամբ՝ մեղադրանքի հիմքում դրվել են նաև Արարատ Միրզոյանի ցուցմունքները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։