Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը. ԶախարովաԾավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ»Խտրականության «աստվածները» դատապարտում են. «Հրապարակ»Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի հարցն արդեն ՔՊ-ի վերահսկող հանձնաժողովում է. «Հրապարակ»Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողները անիծված կլինեն. Մարիա ԶախարովաԱպօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ»Ռուսաստանը երկու անգամ փորձել է խոցել իմ ինքնաթիռը. ԶելենսկիԱրա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ»COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»Զախարովան Հայաստանի ԵՄ ձգտումը անվանել է անպարկեշտԾավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ ԱվանեսյանԷդուարդ Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբԱրթուր Խաչատրյան․ «ՔՊ-ական Արման Եղոյանը միացավ հակադաշնակցական հիստերիային»Արարատ-Արմենիան հույսը դնում է նրանց վրա, դա պետք է հաշվի առնենք. Պրիսկեն՝ առաջիկա հանդիպման մասինՍոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՎրաստանի Եկամուտների և Քննչական ծառայությունների ղեկավարները հրաժարական են տվելՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍԱնուշ Էլբակյանը նշանակվել է ԱՄՆ առաջատար պարբերականներից մեկի՝ The Boston Globe-ի տեսառազմավարության ավագ տնօրենԲաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետՄիրզոյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթություններըԵրբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ եսՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԿայա Կալլասը հայտարարել է, որ պատրաստ է հեռախոսով խոսել Պուտինի կամ Լավրովի հետԷլցանցի անվտանգ և հուսալի շահագործումն ապահովելու համար պլանային անջատումներն անհրաժեշտ են․ ՀԷՑԵվրոպական խորհրդարանը աջակցել է Հայաստանի հետ առևտրի ազատականացմանըԱՄՆ-ը խափանել է ամերիկյան անօդաչու մակերևութային սարքը գրավելու Իրանի փորձը. CENTCOMՀՀ դեսպանը հանդիպել է ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանին Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Չեռնոմորսկի և Իզմայիլի նավահանգիստներում գտնվող նավերինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱրցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվելՀիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջըԱլիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի ՀայաստանՀայաստանը Լեհաստանում դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք է սահմանել«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էՔննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՄԻՊ-ը և ԵԽ-ն համատեղ համաժողով են անցկացրել ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալՀԱՊԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր երկրների և միավորումների հետ․ գլխավոր քարտուղարՀայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումարՕվերչուկն ու Մոնղոլիայի փոխվարչապետը քննարկել են ԵԱՏՄ–Մոնղոլիա առևտրային համագործակցությունըԹրամփի հատուկ բանագնացը ժամանել է Մինսկ՝ Լուկաշենկոյի հետ բանակցություններիԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըԳեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականներըԴեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել ՀՀ-Վալոնիա համագործակցությունըԱյս տարվա օգոստոսին Հայաստան է այցելել ավելի քան 227 հազար զբոսաշրջիկ
Մամուլ

COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. 

Կենսաբազմազանության համաժողովի՝ COP17-ի համար բյուջեից արդեն իսկ հսկայական գումարներ են ծախսվում: Ավելի ճիշտ կլիներ այն ոչ թե կենսաբազմազանության, այլ բյուջեի մսխման համաժողով անվանել: Միայն 2026 թվականի օգոստոսին կառավարության պահուստային ֆոնդից լրացուցիչ 2.64 միլիարդ դրամ (մոտ 7.2 միլիոն դոլար) հատկացվեց շրջակա միջավայրի նախարարությանը՝ այս միջոցառումը կազմակերպելու համար:
COP17-ի կազմակերպման համար կառավարությունը ընդհանուր հատկացրել է 25 միլիոն դոլար: Նկատենք, որ շրջակա միջավայրի նախարարության ընդհանուր բյուջեն 40 մլն դոլար է, այսինքն՝ մեկ միջոցառման կազմակերպման համար կառավարությունը մտադիր է ծախսել նախարարության բյուջեի կեսից ավելին:

Մի երկիր, որը չի կարողանում կամ չի ուզում լուծել սեփական էկոլոգիական աղետները, որը չնչին գումարներ է ծախսում բնապահպանական նպատակներով, որտեղ հանքարդյունաբերական պոչամբարները թունավորում են բնությունը, անտառահատումները կանգնեցնել չի հաջողվում, իսկ մայրաքաղաքը վերածվել է փոշու եւ շինաղբի կենտրոնի, աշխարհին «կանաչ դասեր» տալու հավակնություն ունի:

Բայց բնապահպանական այս ֆարսից ավելի կարեւոր է, թե ինչպես են ծախսվում այս գումարները: Հետեւելով պաշտոնական հաղորդագրություններին՝ պարզում ենք, որ, փաստորեն, կտրուկ հարստացել ենք ու այնքան, որ որոշել ենք դառնալ համաշխարհային «սպոնսոր»:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշել է, որ Հայաստանը պետք է ֆինանսավորի թերզարգացած երկրների մասնակցությունը կենսաբազմազանության համաժողովին: Կառավարության որոշմամբ՝ 93,5 մլն դրամ՝ մոտ 257 հազար դոլար է հատկացվելու 74 «առավել քիչ զարգացած եւ զարգացող փոքր կղզային երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությանը» COP17-ին: Մի երկիր, որտեղ սահմանամերձ գյուղերը տարրական անվտանգության ու կեցության խնդիր ունեն, որտեղ թոշակառուն կոպեկներն է հաշվում՝ չկարողանալով դեղ գնել, «ջենթլմենի» կեցվածքով կղզի երկրների բարձրաստիճան պատվիրակներին է ֆինանսավորում, որ նրանք գան, Երեւանի կենտրոնում սուրճ խմեն ու մեզ պատմեն, թե ինչպես է հալվում Անտարկտիդայի սառույցը:
Արդեն գրել ենք, որ մի շռայլ «բանկետ» էլ ՀՀ «սպոնսորությամբ» հուլիսի 27-ին կազմակերպվել էր Քենիայի Նայրոբի քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում: Շրջակա միջավայրի նախարարության եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ WWF-Հայաստանը, այդ ճաշկերույթի համար վճարել է 4 մլն 652 հազար 75 ԱՄՆ դոլար։ Այն 70-ից ավելի բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ անցկացվել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի միջոցառումների շրջանակում:

Բայց առասպելական կենսաբազմազանությունը պետական գումարներ վատնելու միակ պատրվակը չէ: Մեկ այլ դիպված, որին կրկին անդրադարձել էինք վերջերս՝ Երեւանի քաղաքապետն ահռելի գումար է հատկացրել Հ1-ին՝ 11 մլն դրամ, Արտավազդ Փելեշյանի հեղինակած ֆիլմերը թվայնացնելու համար: Ի՞նչ կապ ունի Երեւանի քաղաքապետարանը Հանրային հեռուստաընկերության հետ՝ հասկանալի չէ։ Մայրաքաղաքն ընկղմված է էկոլոգիական, տրանսպորտային եւ կոմունալ համատարած աղետի մեջ, իսկ քաղաքապետարանը ֆինանսավորում է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի թվայնացումը, ինչը միանգամայն հնարավոր է հենց Հանրայինի միջոցներով, առանց լրացուցիչ դրամներ ծախսելու:

Եվ այսպես է ամենուր՝ քամուն տրված փողեր, փառատոների, սպորտային շոուների, համերգների, հեծանվային մրցավազքերի համար վատնված: Միայն այս վերջին՝ մեկ հեծանվային միջոցառման՝ Tour of Armenia միջազգային հեծանվային մրցավազքի կազմակերպման համար, որն անցկացվել է սեպտեմբերի 10-13-ը, կառավարությունը բյուջեից հատկացրել է 884 մլն դրամ (մոտ 2.4 միլիոն դոլար): Գումարը հատկացվել է կառավարության օգոստոսի 20-ի նիստում, կրկին տարվա կեսին, կրկին բյուջեի վերաձեւմամբ, ուղղակի պահուստային ֆոնդից: Չորս օրվա համար բյուջեից գրեթե 900 միլիոն դրամ են տվել, որպեսզի մոտ 300 պատվիրակներ ու մարզիկներ գան՝ Հայաստանի ճանապարհներով հեծանիվ քշեն:

Արտաքին այս շոուներին ու կղզային երկրների չինովնիկների սուրճերին զուգահեռ, ներսում՝ կառավարական կաբինետներում, «փող բաժանելու» ինտենսիվ գործընթացն է շարունակվում: Օրենքով սահմանված պետական աշխատողի աշխատավարձն արդեն հնացած ձեւակերպում է այս իշխանության համար: Թարմ փաստ կառավարության հուլիսի 16-ի նիստից՝ ինչ-որ անհասկանալի «պիլոտային ծրագրով», որպես կիսամյակի խրախուսում, կառավարության պահուստային ֆոնդից միանգամից շուրջ 5 միլիարդ դրամ (4 միլիարդ 961 միլիոն դրամ) է հատկացվել պետական մարմինների աշխատակիցների պարգեւատրման համար: Հարցը չզեկուցվող էր, 5 միլիարդ դրամ՝ տարվա կեսին, բյուջեի հիմնական օրենքից դուրս, պարզապես պահուստային ֆոնդից հանեցին ու բաժանեցին յուրայիններին։

Մինչդեռ Սահմանադրությունն ու օրենքը հստակ ֆիքսում են՝ պետական ծառայողի վարձատրությունն ու հավելավճարը պետք է սահմանվեն բացառապես օրենքով, այլ ոչ թե կառավարության սենյակներում ընդունվող «պիլոտային» որոշումներով:

Բայց Նիկոլ Փաշինյանը, հիշո՞ւմ եք, մի ձմեռային առավոտ արթնացավ ու հանկարծակի որոշեց թոշակ բարձրացնել: Ոչ թե տնտեսական ցուցանիշներով, այլ սեփական ցանկությամբ, նախընտրական PR-ի համար: Թե չէ՝ ինչի՞ց պետք է խոսեր նախընտրական քարոզչության օրերին:

«Նիկոլ Փաշինյանին մանդատ է տվել ժողովուրդը, եւ սա պատասխանն է իշխանությունների»,- ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա, անգամ խղճուկ թոշակի բարձրացումը պետք է լինի խիստ տնտեսական հաշվարկով, բյուջետային պլանավորմամբ ու օրենքով: «Կենսաթոշակի բարձրացման ոգեւորիչ խոստումներ տվեցին, հետո պարզվեց, որ դրանք արվել են այլ կարեւոր ծախսերի կրճատման հաշվին՝ արցախցիների, մյուս խոցելի խմբերի նպաստների կրճատման հաշվին: Ու սա հիմք է տվել կառավարությանը՝ ասելու, որ մենք նպաստառուներ քիչ ունենք, աղքատությունն էլ հաղթահարում ենք, ինչն աչքակապություն է»,- ասում է նա:

Կառավարության շռայլությունների առումով նա երկու կարեւոր խնդիր է տեսնում. «Տարիներ շարունակ պետության առաջնահերթությունները որեւէ կերպ չեն սահմանվում: Սա բյուջետային ուղերձում պետք է հստակ նշվի, բայց բացակայում է: Եթե երկիրը չունի հստակ թիրախներ, ապա քամին որ կողմից փչի, այդ ուղղությամբ էլ աշխատում են: Եվ երկրորդը՝ մեր երկիրը չունի բյուջետային կարգապահություն: Բյուջեն հենց էնպես մի բան չի, որ հաշվարկում ես ու չգիտես ինչ անես, դա օրենք է, որը պարտադիր կիրառման կարիք ունի»: