Հայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի ԵՄ-ին անդամակցելու հարցով. Զախարովա
Ռուսաստանը շարունակում է կարծել, որ Հայաստանում պետք է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացվի Եվրամիությանն անդամակցելու հարցով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանի կողմից Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսելու վերաբերյալ համազգային հանրաքվե հնարավորինս շուտ անցկացնելու անհրաժեշտության մասին Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել», — ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
«Բոլորին համոզելու փորձերը, թե հանրաքվե անցկացնելու համար նախ անհրաժեշտ է, ինչպես ասվել է, ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ավելի շատ պարզապես մանիպուլյացիայի են նման», — նշել է Զախարովան։