ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը առաջիկա ամիսներին նոր փուլ կմտնի. Վենս
Առաջիկա ամիսներին Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը նոր փուլ կմտնի, կարծում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք չենք կարող կանխատեսել ապագան, սակայն, կարծում եմ, նախագահը ճիշտ է՝ ասելով, որ մի քանի ամիս անց իրավիճակը բոլորովին այլ փուլ կմտնի»,- ասել է նա։
Վենսը պարզաբանել է, որ հակամարտության զարգացումը կարելի է բաժանել երկու փուլի, և առաջինն ավարտված է:
«Առաջին փուլը ներառում էր միջուկային ծրագրի ոչնչացումը և նրա սովորական զինված ուժերի ոչնչացումը»,- նշել է փոխնախագահը։
Վենսի խոսքով՝ երկրորդ փուլի էությունը հնարավորինս գլոբալ կայունության պահպանումն է:
Վենսն ընդգծել է, որ միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է որպես գլխավոր հրամանատար որոշում է, թե երբ են հակամարտությունները սկսվում և երբ են ավարտվում:
Փոխնախագահը նաև հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ն ագրեսիվ գործողությունների չի մասնակցում: