Իրանի հարավում գտնվող Քեշմ կղզում մի քանի պայթյուն է որոտացել
Մի քանի պայթյուն է որոտացել Իրանի հարավում գտնվող Քեշմ կղզում:
Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով իրանական IRNA գործակալությանը։
«Իրանի Քեշմ կղզում լսվել են մի քանի պայթյունների ձայներ»,- փոխանցում է «Ռոյթերս»-ը։
Գործակալությունը մանրամասներ չի հաղորդում։ Մի շարք տելեգրամյան ալիքներ նշում են, որ պայթյունների պատճառն ամերիկյան անօդաչուների հարձակումներն են: