ՌԴ ՊՆ․ մեկ օրում Ռուսաստանի տարածքում խոցվել է 22 ուկրաինական ԱԹՍ
ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Ռուսաստանի տարածքում մեկ օրվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 22 անօդաչու թռչող սարք։
«Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ ուժերը որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 22 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի, Սմոլենսկի մարզերի, Ղրիմի Հանրապետության տարածքների և Սև ծովի ջրատարածքի վրա»,- ասվում է հաղորդագրությունում։