Հիմնանորոգման պատճառով սեպտեմբերի 16-ին կփակվի Ջերմուկի կամուրջը
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 16-ին փակ է լինելու Ջերմուկի կամուրջը։
«Խնդրում ենք հաշվի առնել տվյալ սահմանափակումը և անհրաժեշտության դեպքում երթևեկել այլընտրանքային ճանապարհով»,- ասվում է համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում։