Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը․ Արման Եղոյանը՝ ինքնատիրապետումը կորցրած գոռգռում է ԱԺ-ում․ լարված իրավիճակ (տեսանյութ)
Կառավարության անդամի երդման բուն տեքստին դառնալով՝ ես կուզեի ուշադրությունը հրավիրել առաջին ձևակերպման վրա՝ հանուն Հայաստանի հարատևության, անկախության և ինքնիշխանության և ասել, որ այս նպատակի իրականացման համար ուղղակի անհրաժեշտ է, որ մեր միջից դաշնակցականությունը վերացվի, դաշնակցականությունը պետք է մինչև արմատները արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից։ Այս մասին Ազգային ժողովում ասաց Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ, ներկայումս ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։
«Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»,- ասաց Եղոյանը, ինչին հետևեց ՔՊ-ականներից մեկի գռեհիկ ծիծաղը։
Դրանից հետո իրավիճակն ԱԺ-ում լարվեց և Եղոյանն ինքնատիրապետումը կորցրած ուղղակի գոռգոռում էր ու վիրավորում դաշնակցականներին։
Մանրամասները՝ տեսանյութում