Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինԹուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերԱյսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
Քաղաքականություն

Ընդդիմության համար ԱԺ-ն քաղաքական մանկապարտեզ է, մանդատը՝ բարձր ամբիոնից շոու սարքելու լիցենզիա

Հայաստանի Ազգային ժողովին հետևելիս երբեմն տպավորություն է, թե գործ ունենք ոչ թե երկրի օրենսդիր մարմնի, այլ քաղաքական մանկապարտեզի հետ։ Գոռգոռոց, վիրավորանք, փոխադարձ մեղադրանքներ ու նույն անվերջ կրկնվող ելույթները։ Աղմուկը շատ է, արդյունքը՝  զրո։

Ամենահետաքրքիրն, իհարկե, ընդդիմության վիճակն է։ Նրանք դեռ  երեկ հայտարարում էին, թե ընտրությունները լեգիտիմ չեն, իշխանությունն անօրինական է, այս խորհրդարանը ժողովրդի իրական կամքը չի ներկայացնում։ Բայց հենց այդ «անլեգիտիմ» խորհրդարան մտնելու և մանդատ վերցնելու հարցում առանձնապես երկար չմտածեցին։

Լավ, ասենք՝ մտաք, ասենք՝ ներսից ուզում էիք պայքարել, բայց այդ դեպքում ի՞նչ եք արել այդ մանդատով։

Որտե՞ղ են արդյունքները։ Որտե՞ղ է այլընտրանքային քաղաքականությունը, օրենսդրական նախաձեռնությունը, վերահսկողությունը, լուծումների փաթեթը։

Փոխարենը՝ նույն իշխանության հետ, որի լեգիտիմությունը տարիներ շարունակ կասկածի տակ եք դրել, հիմա նույն դահլիճում ժամերով «գյալաջի» եք անում ու շոուներ։

Սա է այս խորհրդարանի ամենամեծ ողբերգությունը. մինչ ԱԺ-ում անիմաստ վեճերը դարձրել են օրակարգ ու զբաղեցնում են հասարակությանը: Ու մինչ իշխանությունները շարունակում են երկիր հանձնել թշնամուն, մսխել բյուջեն ու դժվարացնել շարքային քաղաքացու կյանքը, ընդդիմությունն էլ կողքից թամաշա է անում և չի փորձում որևէ կերպ կանխարգելել երկրի գլխին կախված արհավիրքը:

Ազգային ժողովը բակային վիճաբանության վայր չէ։ Պատգամավորի մանդատը գոռալու, վիրավորելու կամ հերթական քաղաքական տեսարանը կազմակերպելու իրավունք չէ։ Դա պատասխանատվություն է։

Եվ ստացվում է հրաշալի փակ շրջան․ իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ իշխանությանը, բոլորը գոռում են, վիրավորում, «հաղթում» բանավեճում, հետո վերադառնում իրենց տեղերը։

Իսկ քաղաքացին մնում է իր խնդիրների հետ։

Եթե ժամերով խոսում ես ժողովրդի, պետության ու ազգային շահի անունից, բայց այդ խոսակցությունից հետո ոչինչ չի փոխվում, ապա դա քաղաքական գործունեություն չէ։ Դա պարզապես աղմուկ է։

Ու եթե սա է ընդդիմության պատկերացմամբ «մանդատային» պայքարը, ապա կարելի է թքել այդ մանդատի վրա, քանի որ այս դեպքում այն պարզապես վերածվում է Աժ աթոռին նստելու, բարձր աշխատավարձ ստանալու և շոուներ անելու լիցենզիայի։

Արմինե Մկրտումյան