Պան Կի-Մունը Հայաստան կայցելի ապրիլի 25-ին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ապրիլի 25-ին պաշտոնական այցով կլինի Հայաստանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը:
Ըստ Հալաջյանի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելելու է տարածաշրջան, լինելու է նաև Վրաստանում, Ադրբեջանում: Հայաստանում նա մեկ օր է մնալու: