«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում
ՌԴ-ն ՀՀ-ից Գյումրիի ռազմակայանը դուրս բերելու դիմում չի ստացել. Գալուզին
Այսօր՝ մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԻ՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ»Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»ԲՀԿ-ն հայտարարում է քաղաքական պայքարը շարունակելու մասինՄարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը. «Իրավունք»Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»
Մամուլ

Ալեն Սիմոնյանը թվերի հետ էլ խնդիր ունի՞, թե՞ մոռացել է որ գումարման ԱԺ նախագահն էր. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Ազգային ժողովի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԺ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց հարցազրույցին, որտեղ վերջինս իր հասցեին մեղադրանքներ է հնչեցրել, թե 2019 թվականին Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ բուքմեյքերական գրասենյակները փակելու նախաձեռնությունը մշակվել էր VBet-ի (նախկին Vivaro) շահերից ելնելով՝ ընդգծել է, որ ինքը պատգամավորներին, այդ թվում՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին, երբեւէ իր լծակներն օգտագործելով չի զանգահարել որեւէ օրենսդրական նախաձեռնության հարցով։ 

«Ես երբեւիցէ որեւէ օրենսդրական նախաձեռնության հետ կապված 9-րդ գումարման Ազգային ժողովում որեւէ քննարկում չեմ ունեցել, որեւէ քննարկման չեմ մասնակցել, որեւէ կարծիք չեմ հայտնել, որեւէ մեկի հետ բովանդակություն չեմ քննարկել, որեւէ ձեւով չեմ առնչվել, չեմ խոսել, չեմ կարդացել, այլ կերպ չեմ քվեարկել։ Ոչ մի բան, կատարելապես ոչ մի բան չի եղել», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ Հայկ Սարգսյանով պետք է զբաղվեն իրավապահները։

Այստեղ ամենաուշագրավն այն է, որ Ալեն Սիմոնյանը խոսում է 9-րդ գումարման Ազգային ժողովի մասին, այսինքն՝ այն նոր գումարման, որտեղ ո՛չ ինքն է պատգամավոր, ո՛չ էլ Հայկ Սարգսյանը։ Եվ եթե Ալեն Սիմոնյանը պարզապես շփոթել է գումարումները, ապա իրավիճակն ավելի զավեշտալի է դառնում։ Բանն այն է, որ Ալեն Սիմոնյանը եղել է 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահը։ Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանը խնդիր ունի ոչ միայն Հայկ Սարգսյանի, այլեւ թվերի հետ։

Հիշեցնենք, որ ժամանակին էլ Սիմոնյանը հայտարարել էր, թե Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով ունի 240 զոհ, իսկ հետո հերքել էր, թե շփոթմունք է եղել։

Հիմա էլ 8-րդ գումարումը դարձել է 9-րդ։

Սակայն Ալեն Սիմոնյանի այս խոսքերում միայն գումարման համարը չէ, որ խնդրահարույց է։ Նա այժմ հայտարարում է, թե իր՝ ԱԺ նախագահ եղած ժամանակ որեւէ օրենսդրական նախաձեռնության հետ կապված որեւէ քննարկում չի ունեցել, որեւէ քննարկման չի մասնակցել, որեւէ կարծիք չի հայտնել, որեւէ մեկի հետ բովանդակություն չի քննարկել, որեւէ ձեւով չի առնչվել, չի խոսել, չի կարդացել։ Հարց է առաջանում՝ իսկ այդ դեպքում ինչո՞վ էր զբաղված Ալեն Սիմոնյանը՝ որպես Ազգային ժողովի նախագահ։

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ նա, որպես պատգամավոր, կարծես թե, որեւէ առանձին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, այլ եղել է տարբեր օրենսդրական նախաձեռնությունների համահեղինակ։ Ու ի՞նչ է ստացվում՝ դրանք էլ չի՞ կարդացել, դրանց բովանդակությամբ էլ չի հետաքրքրվե՞լ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում