Ապրիլի 21-ին Հայաստան կայցելի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այց կկատարի Հայաստան:
ԱԳՆ-ից հայտնում են, որ Սերգեյ Լավրովին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները եւ համատեղ մամլո ասուլիսը:
Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: