«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի Արթիկ համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին ընդառաջ համայնքում արդեն ուրվագծվում է հնարավոր ընտրապայքարի պատկերը, և այս պահին մի քանի անուններ են շրջանառվում։
Ընտրապայքարի մեջ մտնելու մտադրություն ունի Արթիկի նախկին համայնքապետ Մխիթար Վարագյանը, ով դեռևս վերջնական հստակություն չունի, թե որ քաղաքական ուժի կամ ձևաչափի ներքո է մասնակցելու ընտրություններին։ Խոսվում է նաև հնարավոր այլ քաղաքական ձևաչափերի և «Ուժեղ Հայաստան»-ի հետ համագործակցության մասին:
Արթիկի նախկին քաղաքապետ, կազինոներում խաղադրույքներ անելու սիրահար Մխիթար Վարագյանը արդեն իսկ մինի քարոզարշավներ է անում ու պաշտոններ բաժանում. «Վիզ դրեք անցնեմ, ոչ մեկիդ դիլխոր չեմ թողնի»,-ասում են՝ ասում է արթիկցների շրջանում գռփող-չռփողի ունեն վաստակած նախկին քաղաքապետը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում