Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները. «Հրապարակ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ»Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ. «Հրապարակ»«Վիզ դրեք անցնեմ՝ դիլխոր չեմ թողնի». Խաղադրույքների սիրահար նախկին քաղաքապետն էլ է պայքարի մեջ մտնում. «Իրավունք»Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. «Հրապարակ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»Հորմուզի նեղուցում հերթական տանկերն է խոցվելՍիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջ
Մամուլ

ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի աշխատակազմը արդեն մեկ ամիս է, ինչ ունի նոր աշխատակազմի ղեկավար՝ Դավիթ Համբարյանը նշանակվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կողմից 2026 թվականի օգոստոսի 3-ին՝ փոխարինելով Ալեն Սիմոնյանի մտերիմ ընկեր Դավիթ Առաքելյանին։

Առաջին հայացքից ստեղծում էր այն տպավորությունը, որ Դավիթ Համբարյանը իր կենսագրականով և աշխատանքային գործունեությամբ պետք է հստակ հասկանար պետական կառավարման համակարգը և Ազգային ժողովի առանձնահատկությունները, իր վստահությունը ամրապնդում էր իր տված առաջին հարցազրույցի ժամանակ՝ նշելով իր փորձն ու հմտությունները։

Առաջին հարցազրույցի ժամանակ նա նշում է, որ իր փորձը Երևան քաղաքի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում հիմք է իրեն տալիս վստահ լինել, որ կկարողանա ղեկավարել նաև Ազգային ժողովի աշխատակազմը։ Թեև նա 2 տարի է աշխատել այնտեղ ու ընդհանրապես գրեթե բոլոր պաշտոններում կարճաժամկետ կառավարում է իրականացրել։

«Ժողովուրդ» օրաթերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ հենց առաջին օրվանից Դավիթ Համբարյանը սկսել է վերստուգողական գործողություններ իրականացնել նախկին ղեկավար Դավիթ Առաքելյանի կողմից իրականացրած ծախսերի, որոշումների վերաբերյալ՝ հարցականի տակ դնելով ստորաբաժանումների ղեկավարների կողմից ներկայացրած աշխատանքները։

Առաջին նման իրավիճակը հենց սկսվում է Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկում իրականացվող վերանորոգման արդյունքները ընդունելու ժամանակ։ ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը 28.04.2026 թ. «Մարզանդ» ՍՊԸ-ի հետ կնքել է Պետության կարիքների համար ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր՝ 32,046,964 դրամ արժողությամբ։

Այնուհետև, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանը 14.05.2026 թ. նույն «Մարզանդ» ՍՊԸ-ի հետ կնքել է համաձայնագիր՝ նվազեցնելով գումարը մինչև 25,980,000 դրամի։

Թե ինչպես է և ինչ հանգամանքներում է նվազել գինը՝ պարզ չէ, սակայն արդյունքում, «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկություններով, կատարված աշխատանքները չեն ընդունվել նոր աշխատակազմի ղեկավարի կողմից, և չի վճարվել պայմանագրով նախատեսված գումարը «Մարզանդ» ՍՊԸ-ին։

Հիմա սա ի՞նչ է՝ անվստահություն նախկին աշխատակազմի ղեկավարին, թե նոր վերանշանակված տեղակալ Էդուարդ Խանզրադյանին։ Վերջինս, ի դեպ, շարունակելով իր ջերմ մտերմությունը նախկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իր թիմի հետ, մասնակցել է նաև Ալեն Սիմոնյանի հարսանիքին։

Միգուցե այս կերպ Դավիթ Համբարյանը ցույց է տալիս իր վերաբերմունքը նախկին վարչակազմին, թե ուզում է ապացուցել Ռուբեն Ռուբինյանին, որ ինքը բացառում է կոռուպցիայի ցանկացած բիծ իր գործունեության մեջ։ Սակայն փաստը մնում է փաստ․ «Մարզանդ» ՍՊԸ իրականացրել է վերանորոգման աշխատանքներ, և Ազգային ժողովը հրաժարվում է նրանց վճարել 25 միլիոն դրամ գումար։

Տեղեկացնենք, որ Դավիթ Համբարյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի բարեկամն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։