Նեթանյահուն պատրաստ է հանուն միասնության կառավարության Այզենկոտի հետ փոխատեղմամբ երկրորդը ստանձնել վարչապետի պաշտոնըՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացուԴենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԴավիթ Խուդաթյանը կգործուղվի ԼոնդոնԽորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղարՀԷՑ-ում 10 տարի ստուգումներ են արել, բայց 0 դրամի խախտում չեն հայտնաբերել. ինչո՞ւ է ՀԷՑ-ն այսօր իշխանության թիրախումՏնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է. նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է․ Վարդևանյան
Մամուլ

«Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, ընկերասեր տղա էր Հակոբս։ Յուրահատուկ երեխա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբի մայրիկը՝ տիկին Խաթունան։ Հակոբը ծնունդով Շիրակի մարզից է՝ Բենիամին գյուղից։ Մինչև յոթերորդ դասարանը հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն։ Երբ հարցնում եմ դպրոցական տարիների մասին, մայրիկն անկեղծանում է՝ խաղերը որդուն ավելի հետաքրքիր էին, քան դպրոցն ու դասերը։ «Քույրերն իրեն շատ էին օգնում դասերի հարցում։ Հիմա ժպիտով եմ հիշում այն օրերը, երբ Հակոբս տուն էր գալիս ու ասում, թե քույրերից ամեն մեկը որ առարկայի տնային աշխատանքը պետք է կատարի։ Ուսուցիչներն էլ գիտեին, որ քույրիկներն իրեն շատ են օգնում դասերի հարցում։ Յուրահատուկ սիրելի առարկա Հակոբս չուներ։ Ֆուտբոլն էր շատ սիրում, սպորտի հանդեպ հետաքրքրություն ուներ»։ Ուսմանը հաջորդել է աշխատանքը։ Հայրիկի կորստից հետո Հակոբն ավագ եղբոր հետ աշխատանքի է անցել։ Ընտանիքում հինգ երեխա են՝ երեք աղջիկ և երկու տղա։ Հակոբը տան կրտսերն է։ «Բոլորն իրեն յուրահատուկ կերպով էին սիրում, հոգ տանում իր մասին»։

Այնպես է ստացվել, որ Հակոբի եղբոր ծառայության ժամանակահատվածը համընկել է Ապրիլ յան պատերազմի հետ։ «Հակոբիս 18-ամյակը լրացավ, իրեն ասացի՝ վերադառնանք, որ մեկնես ծառայության։ Տղաս այդ ժամանակ չցանկացավ մեկնել ծառայության, գուցե Քառօրյա պատերազմից հետո ինչ-որ պատմություններ էր լսել, դրանք դեր խաղացին իր որոշման հարցում, հիմա հստակ չեմ կարող ասել, թե ինչու։ Այդ ժամանակ, կարծես, որոշել էր, որ չի ցանկանում ծառայել։ Բայց որոշ ժամանակ հետո միտքը փոխեց ու մեզ ասաց՝ ես գնում եմ Հայաստան՝ ծառայելու։ Հակոբս իր տարիքայինների հետ չմեկնեց ծառայության, հետո արդեն, երբ ուներ հնարավորություն Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու և այնտեղ մնալու, մտափոխվեց և վերադարձավ հայրենիք»։

2019 թվականի հունվարի 31-ին Հակոբը մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ «Շատ գոհ էր ծառայությունից։ Ե՛վ սնունդից էր գոհ, և՛ մնացյալ ամեն ինչից։ Բնականաբար, մենք էլ ամեն ինչ իրեն ուղարկում էինք, դժգոհելու առիթներ չուներ։ Ընթացքում պարգևատրվել էր, սակայն իր փաստաթղթերն այդպես էլ չկարողացա գտնել։ Երեք ամիս էր մնացել, որ զորացրվեր։ Մեր մի զրույցն եմ հիշում։ Երբ բանակ էր գնում, ասաց. «Մա՛մ, ես էլ երեխա չեմ ունենա»: Չգիտեմ, թե ինչու նման բան ասաց։ Գուցե մտքով ինչ-որ բան էր անցել։ Ես այդ հարցի պատասխանը ևս չունեմ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Տղաս Մատաղիսի դիրքերում է եղել։ Մինչև հոկտեմբերի 5-ը Հակոբս ինձ զանգել է։ Բոլորիս հետ՝ իմ, քույրերի հետ այդ օրն է խոսել։ Հոկտեմբերի 6-ին խոսել է հորեղբոր տղայի հետ, այդ օրը զանգել է փեսայիս ու ասել. «Հո՛վ, վերջ, սա վերջն է»։ Երբ այդ օրերին շատ անհանգիստ իրեն էինք զանգահարում, որ պատերազմ է, զգույշ լինի, նա մեզ հանգստացնում էր. «Մա՛մ, ապահով տեղում ենք, պատերազմի մեջ չենք, մեզ ոչ մի բան չի լինի»։ Բայց նա պատերազմի ժամանակ դիրքերում է եղել, Թալիշ-Մատաղիսն էլ առաջինն է հարվածներն ընդունել»։

Հակոբն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում ԱԹՍ-ի հարվածից։ «Այդ օրերին մեր գյուղապետարանում Բենիամինից ևս մեկ զինծառայողի՝ Սամվելի զոհվելու մասին էին իմացել։ Մենք իրենց հետ բարեկամական կապեր ունենք։ Գնացել էին, որ Սամվելին գտնեին, համակարգիչը միացրել էին, որ նկարները նայեին, առաջինն իմ տղայի նկարն էր եղել։ Այդպես էլ իմացանք, որ տղաս զոհվել է։ Իր զոհվելու վայրը Մատաղիսն է, բայց ասում են, որ նրան Մարտակերտից են գտել։ Հոկտեմբերի 10-ին տղաս արդեն տանն էր։ Երկու օր անց նրա հուղարկավորությունն էր։ Հիմա հայրիկի կողքին է»։

Ապրելու ուժի մասին։ «Ուժ տվողը թոռներս դարձան։ Ինը թոռնիկ ունեմ»։

Հ. Գ. - Հակոբ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Բենիամին գյուղի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում