Իջևանում հույսը Դաշնակցությունն է. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, ընդդիմադիրները, մեր տեղեկություններով, Փաշինյանի հայրենի քաղաք Իջեւանում թեկնածու չեն կարողանում գտնել։
Թեպետ Սամվել Կարապետյանը բավականին սիրված է իջեւանցիների շրջանում, նրա մայրն իջեւանցի է, եւ նա բազմաթիվ բարեգործություններ է արել այստեղ, սակայն այս տարածքում ընդդիմության հույսը Դաշնակցության վրա է:
Մեր աղբյուրի խոսքով` ՀՅԴ-ն Իջեւանում այս տարիներին բավականին ակտիվ գործունեություն է ծավալել, այս պահին էլ ավագանու կազմում ընդդիմադիր միակ խմբակցությունը դաշնակցական բլոկն է, եւ ընդդիմությունը կարող է համախմբվել հենց դաշնակցական թեկնածուի շուրջ: