ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցում խոցել է MQ-1 անօդաչու թռչող սարք
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Հորմուզի նեղուցում MQ-1 անօդաչու թռչող սարք է խոցել՝ կիրառելով հակաօդային պաշտպանության նոր համակարգ:
Այս մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը։
«ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերն այսօր վաղ առավոտյան Հորմուզի նեղուցի արևմտյան հատվածում խոցել են MQ-1 անօդաչու թռչող սարքը՝ կիրառելով հակաօդային պաշտպանության նոր, առաջադեմ համակարգ», — ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ամերիկյան կողմը մինչ այս պահը չի կարողանում վերլուծել, թե ինչպիսի՞ ռազմական նորամուծություն կա իրանական նոր հակաօդային պաշտպանության համակարգում: