Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգներին օգնություն չցուցաբերած երկրները հակամարտության ավարտից հետո պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի կրած բոլոր վնասները։
«Նավթը անցնում է Հորմուզի նեղուցով։ Աշխարհի այն երկրները, որոնք մեզ ոչ մի կերպ չեն օգնել, պետք է, և անպայման կփոխհատուցեն ԱՄՆ-ի կրած վնասները, երբ այս խարդախ պատերազմն ավարտվի», — գրել է Թրամփը Truth Social-ում։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վաշինգտոնն այս ամենն անում է «ուրիշների համար շատ ավելի, քան իր համար», և այդպես շարունակվում է արդեն բազմաթիվ սերունդների ընթացքում։