Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան համաձայնել է հարվածներ չհասցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին, իսկ Ռուսաստանն իր հերթին ստանձնել է նույն պարտավորությունը։
«Ամբողջ աշխարհում դիզելային վառելիքի գնի աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմով, այլ ոչ թե Իրանով»,-գրել է նա։