Խայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասին
«ԹՐԻՓՓ-ի հետ կապված որևէ ֆինանսական հաշվարկ չկա»,- ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Ըստ նրա, որևէ հաշվարկ չկա, թե Հայաստանն ինչքան եկամուտ է ստանալու. «Այս պարագայում, որ ուզում են մեր հանրությանը վաճառել՝ հենց ԹՐԻՓՓ-ը եղավ, մենք լավ ենք ապրելու, շատ փող է գալու, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, չկա ֆինանսական հաշվարկ։
Այսինքն, այս մարդիկ չգիտեն, ոնց հասկանում ես՝ կապ էլ չունեն դրա հետ»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում հավատարամագրված դիվանագետների, եվրոպացի պաշտոնյաների այցին օկուպացված Արցախի Հանրապետություն, մասնավորապես Գանձասար, Մեսրոպ Մանուկյանն ընդգծեց. «Խայտառակություն է, պետք է ունենա գնահատական։ Մեր խմբակցությունը կտա դրա գնահատականը»։