Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունը
Քրեակատարողական ծառայությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել համալիր միջոցառումներ՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության կանխարգելմանն ու բացահայտմանը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
2026 թվականի օգոստոսին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և տարածքային բաժինների, հատուկ նշանակության բաժնի, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման ստորաբաժանումների ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է՝
- 53,61գր թմրամիջոցների նմանվող զանգվածներ,
- 32,8մլ թմրամիջոցի նմանվող հեղուկ,
- 127 բջջային հեռախոս,
- 196 բջջային հեռախոսի պարագա,
- 8 wi-fi սարք,
- 24 կտրող-ծակող առարկա,
- 115լ ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր։
Բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական և կարգապահական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է քաղաքացիներին խստորեն պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները և զերծ մնալ անօրինական գործողություններից: