Վաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավոր
Ինչ վերաբերում է համազգային նպատակներին. ես չգիտեմ՝ ձեզ համար համազգային նպատակները որո՞նք են: Ինձ համար, օրինակ, Ցեղասպանության միջազգային ճանաչումն է, որ այլևս չկրկնվի: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է լինի Հայաստանի Հանրապետության օրակարգում: Ասում են՝ եթե Ցեղասպանության մասին խոսենք, չգիտեմ, կարող է այս լինի, այն լինի:
Հարգելի՛ գործընկերներ, վաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերազմ կլինի: Վաղը կգան, կասեն՝ եկեք ուրիշ բան էլ քանդենք, որովհետև պատերազմ կլինի, կասեն՝ եկեք ուրիշ շատ բաներ էլ մեր ազգային ինքնության փոխենք»,-նշել է նա։