Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ականԶինծառայողների իրավունքների պաշտպանության քայլերը պետք է լինեն գործնականում իրագործելի և չափելի. ՄԻՊԿոտայքում «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին. կան վիրովnրներԱդրբեջանն օկուպացված Արցախում նոր դպրոցներ կկառուցի, իսկ Հայաստանում փակվում են գործող դպրոցներըՀաքան Ֆիդանը Բաքվում Բայրամովի հետ կքննարկի հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըԵթե խաղաղությունն իրական է, ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը դեռ Հայաստանի տարածքում. ԱնանյանԲաքվի և Երևանի միջև ամուր խաղաղությունը կամրապնդի կայունությունը տարածաշրջանում. Moody’s գործակալությունԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` օգոստոսի հաշվետվությունըՄեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ ՀաջիևինԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՔՊ-ն Առուշին սպառնացել է բանտային կալանքով. էդգար ՂազարյանԵս ճիշտ հասկացա՞ իշխանության պլանը՝ Տիգրանաշենը hանձնել Ադրբեջանին, ստեղծել նույն անունով բնակավայր ու ասել՝ Տիգրանաշեն անունով բնակավայր կա. ՎարդանյանՎրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գեկա Գելաձեն հրաժարական է տվելՎաղը կգան, կասեն՝ եկեք Մատենադարանը քանդենք, որովհետև պատերшզմ կլինի. ընդդիմադիր պատգամավորՀաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարարՈւնեմ պատմական հայրենիք, բայց գերադասում եմ իմ այսօրվա հայրենիքը. Սրբուհի ԳալյանԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ ՄանուկյանԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ցանկը Ուկրաինական հարվածի հետևանքով հնարավոր է զոհվել է գեներալ-լեյտենանտ Սերգեյ Միլչակովը. ռուսական աղբյուրներՀորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը․ Ավանեսյան«Պետք չէ հուզվել Հաջիևի հայտարարություններից». ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մտահոգությունը շփոթում են հուզմունքի հետ
Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա
Եմենի հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ավիաբազային Բաքվի պահանջները դառնում են Երևանի որոշումները․ Մեսրոպ ՄանուկյանԱրփինե Սարգսյանը երկօրյա այցով Վրաստանում էՈստիկանները Լճաշենում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԴիմում եմ ադրբեջանցիներին. Ամեն ինչ փոփոխվելու է ու ոչինչ հավերժ չէ, իսկ փոփոխությունների համար երբեմն վճարում են շատ ծանր գին. վճարում են անմեղները. Հայկ ԴեմոյանԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինԱշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ
Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրըՊարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի օրերին ֆիստիվալներ անեք, էլ ուրիշ օր չկա՞. Վարդանյան (տեսանյութ)Բյուրեղավանում վթարային ջրանջատում կլինի
Հասարակություն

Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն Սրբազան

Վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր»։ Ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր»։ Շահը մեզ ասում է՝ «Մոռացի՛ր»։ Բայց Քրիստոս այլ բան է ասում․ «Վերցրո՛ւ քո խաչը և արի՛ Իմ հետևից», Խաչվերացի տոնի առիթով հղած պատգամում նշել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

«Խաչի խորհուրդն այսօր կրկին մեր առջև է՝ Խաչվերացի տաղավար տոնի միջոցով` սրբագրելու այն տիրապետող մտայնությունը, որը խաչի խորհրդի ժխտումն է կամ խեղաթյուրումը։ Ինչպե՞ս ենք վերաբերվում մերօրյա խաչյալներին՝ քաղցածներին ու անօթևաններին, գաղթականներին ու աքսորյալներին, պատերազմի և ռասիզմի անմեղ զոհերին, շահագործվող ու բռնության ենթարկվող կանանց, իրենց տարրական իրավունքներից զրկված երեխաներին, մահամերձ հիվանդներին և անթիվ ուրիշների։

Նրանց ընդունո՞ւմ ենք որպես այստեղ և այսօր խաչված Քրիստոսի կենդանի ներկայություն, թե՞ փորձում ենք հեռացնել մեր տեսադաշտից, կանգ առնո՞ւմ ենք նրանց աչքերի մեջ նայելու և նրանց ցավին պատասխանելու։ Երբեմն նույնիսկ Աստծուց ենք խնդրում ազատել մեզ նրանցից՝ կարծես ասելով. «Ինչո՞ւ մեզ հանեցիր մեր ապահով Եգիպտոսից, որպեսզի այս անապատում մեռնենք»։ Ուզում ենք ապրել մեր «Եգիպտոսում»՝ ապահովությունների ու երաշխիքների աշխարհում, առանց ամեն օր խաչին առերեսվելու։ Բայց Քրիստոսի խաչը մեզ թույլ չի տալիս շրջանցել ուրիշի ցավը։

Ուստի, երբ մեր ճանապարհին հայտնվում են «կրակոտ օձերը»՝ մեր աշխարհի վերքերը, մենք կրկին աղաղակում ենք Աստծուն՝ խնդրելով հեռացնել դրանք մեզնից։ Մինչդեռ Աստծո պատասխանը ոչ թե խաչը մեր տեսադաշտից հեռացնելն է, այլ մեզ սովորեցնելը՝ խաչված մարդու կողքին կանգնել և նրա մեջ Քրիստոսին տեսնել։

Տիրոջ պատասխանը մեր աղաչանքին ապշեցուցիչ է. մենք կփրկվենք միայն այն դեպքում, եթե քաջություն ունենանք նայելու խաչին՝ երես առ երես…։

Անապատում հին ուխտի ժողովուրդը փրկվում էր օձերի խայթոցից՝ նայելով Մովսեսի բարձրացրած պղնձե օձին։ Այն Սուրբ Խաչի նախապատկերն էր, որի վրա Գողգոթայում պիտի բարձրացվեր Մարդու Որդին՝ «որպեսզի նա, ով հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա» (Հովհ. Գ 14-15)։

Ուստի մեր տառապանքի ու մահվան խաչերից փրկվելու ճանապարհը դրանք մեր տեսադաշտից հեռացնելը չէ, այլ խաչին նայելը, նրա առջևից չփախչելը և հավատքով առերեսվելը։ Ով չի համարձակվում նայել խաչին, չի կարող ճանաչել նաև Խաչյալին…։

Աստված մահը չի վերացրել մեր կյանքից, այլ իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով անձնապես մտել է մարդու տառապանքի, միայնության, հիվանդության և մահվան բավիղները՝ ցույց տալու, որ մենք այլևս միայնակ չենք, այսօր էլ նա շարունակում է կրել ամեն տառապող մարդու խաչը՝ առավելապես անմեղ և անարդարացիորեն տառապողի։ Աստվածային այս կարեկցանքն է, որ մեր ցավի մեջ դառնում է հույսի և նոր կյանքի աղբյուր։ Գողգոթայից ի վեր մարդն այլևս միայնակ չէ իր տառապանքի մեջ։ Աստված մեզ հետ է…։

«Ինչպես որ Մովսեսն անապատում բարձրացրեց պղնձե օձը, նույնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա»։ Պետք է բարձրանա։ Այս երկու բառերի մեջ է լավագույնս բացահայտվում Խաչի խորհուրդը։ Քրիստոս պետք է բարձրանար Խաչի վրա, որովհետև Աստծո սերը պիտի հանդիպեր աշխարհի ատելությանը, ճշմարտությունը պիտի հանդիպեր կեղծիքին, արդարությունը պիտի հանդիպեր անարդարությանը։ Եվ այդ բախումից ծնվում է Խաչը, որ Աստծո պատասխանն է մարդկային չարիքին։ Այդ պատասխանը սերն է։

«Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց»։

Ահա Խաչի խորհուրդը։ Խաչը Աստծո անսահման սիրո թարգմանությունն է։ Սեր՝ մինչև վերջ, այնպիսի սեր, որը չի հաշվարկում, չի սակարկում, չի ասում՝ «մինչև այստեղ»։ Քրիստոս սիրեց մինչև վերջ։ Ահա թե ինչու Խաչը մեզ համար պարզապես նշան չէ, Խաչը կյանքի չափանիշ է…։

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,

Քրիստոս ասում է. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից»։ Ի՞նչ է նշանակում վերցնել սեփական խաչը։

Նշանակում է՝ երբ գալիս է դժվար պահը, ընտրել ճշմարտությունը։ Երբ ճշմարտությունը գին է պահանջում՝ վճարել այդ գինը։ Երբ արդարությունը դժվար է՝ մնալ արդար։ Երբ վախը փորձում է մեզ լռեցնել՝ պահպանել հոգու ազատությունը։ Աշխարհը մեզ ասում է՝ «սակարկի՛ր», քրիստոնյան հիշում է Խաչը, որովհետև Խաչի վրա Քրիստոս չսակարկեց սիրո հետ, չսակարկեց ճշմարտության հետ, չսակարկեց արդարության հետ։ Նա մինչև վերջ հավատարիմ մնաց իր առաքելությանը։

Ահա այստեղ Խաչվերացի պատգամը հասնում է մեզ։ Մենք՝ հայերս, մեր ամբողջ երկրում խաչեր ունենք՝ խաչքարեր, խաչեր՝ եկեղեցիների գմբեթներին, խաչեր՝ ճանապարհների եզրերին, խաչեր՝ մեր կրծքին։ Բայց պարտված ենք թե՛ պատերազմում, թե՛ ներհասարակական կյանքում։ Պարտված ենք, որովհետև խաչի խորհուրդը պարպել ենք բովանդակությունից և միայն ձևն ենք որդեգրել։ Խաչը մեզ սովորեցնում է սիրել, ներել, ծառայել, զոհաբերել, ճշմարտությունը պահել, արդարությունը պաշտպանել և սեփական անձը Աստծո կամքին հանձնել…։

Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ,

Այսօր մենք ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են։ Վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր»։ Ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր»։ Շահը մեզ ասում է՝ «Մոռացի՛ր»։ Բայց Քրիստոս այլ բան է ասում․ «Վերցրո՛ւ քո խաչը և արի՛ Իմ հետևից»։

Եվ այստեղ մենք պետք է շատ լուրջ մտածենք մեր սերունդների մասին։ Ամեն սերունդ ունի իր խաչը։ Մեր սերունդն ունի իր խաչը՝ հայրենիքի խաչը, պետական կյանքի խաչը, համազգային իրավունքների խաչը, արժանապատվության խաչը, ճշմարտության և արդարության խաչը։ Եթե խույս ենք տալիս մեր բաժին խաչից՝ մեր այսօրվա կյանքը հեշտացնելու համար, այդ խաչը չի վերանում, փոխանցվում է հաջորդ սերունդներին։ Այն անցնում է մեր երեխաներին։ Վաղը նրանք պիտի կրեն մեր չկրած խաչը՝ իրենց սեփական խաչի հետ միասին։ Եվ սա մեր սերնդի ամենածանր պատասխանատվություններից մեկն է»,- նշել է Սրբազան Հայրը։