ԹՐԻՓՓ-ն իրականում կարող է նոր uպառնшլիքներ բերել մեր երկրի գլխին. Մեսրոպ Մանուկյան
Ազգային ժողովում, լագրողների հետ զրույցումմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել է TRIPP նախագծին: Նրա դիտարկմամաբ, Հայաստանի իշխանությունները նախագիծը ներկայացնում են որպես անվտանգության կարևոր երաշխիք։Մինչդեռմ ըստ պատգամավորի, հնարավոր հեռանկարների հետ մեկտեղ, այդ նախագիծը կարող է Հայաստանի համար նաև նոր սպառնալիքներ ստեղծել։
«Իրականում կարող է նոր սպառնալիքներ բերել մեր երկրի գլխին»,-ասաց Մանուկյանը:
Նա մասնավորապես հղում արեց իրանցի բարձրաստիճան գեներալի այն հայտարարությանը, թե Թեհրանը հյուսիսում թույլ չի տա ԱՄՆ-ի այնպիսի ներկայություն, որն Իրանը թույլ չտվեց ստեղծել հարավում՝ Պարսից ծոցի տարածաշրջանում։ Այս ֆոնին Մանուկյանը կարծում է, որ նման լայնամասշտաբ նախագիծ իրականացնելիս Երևանը անպայման պետք է հաշվի առնի հարևանների դիրքորոշումը։
Մյուս մարտահրավերը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի պահանջն է եկեղեցու դեմ։
«Դա մեր ինքնության դեմ կռիվ է, որ տալիս են»,- ընդգծեց նա։