Ծառուկյանի բիզնեսները՝ պետությանը․ Հայաստանում խոշոր կապիտալն այլևս պաշտպանված չէՎազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին
«Նորատուսցի Ալիկը» սպառնացել է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի ծնոտը պոկել. գործը դատարանում է
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինԹուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերԱյսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունը
Քաղաքականություն

Բաքվի պահանջները դառնում են Երևանի որոշումները․ Մեսրոպ Մանուկյան

Ամենամտահոգիչ երևույթներից մեկն այն օրինաչափությունն է, երբ Ադրբեջանի պահանջները նախ բարձրաձայնում է Իլհամ Ալիևը, իսկ հետո նույնաբովանդակ թեզեր են հայտնվում Հայաստանի ղեկավարության հայտարարություններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Նա մասնավորապես նշեց անկլավների հարցը: Մանուկյանի խոսքով՝ սկզբում դրանց մասին խոսք անգամ չկար, և նման պահանջների համար ոչ մի իրավական հիմք գոյություն չուներ, սակայն հետագայում հայկական կողմի դիրքորոշումը փոխվեց։ Պատգամավորն ուշագրավ է համարում այս միտումը. նախ կոնկրետ պահանջը հնչեցնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որից հետո նմանատիպ դիրքորոշմամբ հանդես է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախ Ալիևն է ասում, հետո Նիկոլ Փաշինյանն է հաստատում։ Հակառակը երբեք չի եղել»,- նկատեց ընդդիմադիր գործիչը։

Նրա կարծիքով՝ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Հայկական ատոմակայանի շուրջ. Բաքուն պահանջում է փակել կայանը, ինչից հետո Հայաստանի իշխանությունները ևս սկսում են խոսել դրա անհրաժեշտության մասին։ Ընդ որում, պատգամավորը չի հերքում գործող կայանի տեխնիկական և բարոյական մաշվածության խնդիրը։ Սակայն, ըստ նրա, նախքան կայանը փակելու որոշում կայացնելը, պետք է հստակեցնել նոր ատոմակայանի մոդելը, ապահովել դրա կառուցման ֆինանսավորումն ու գործընկերների ներգրավվածությունը։

Ճիշտ նույն տրամաբանությունը պատգամավորը տեսնում է նաև սահմանազատման գործընթացում։ Տարածքային հարցերի քննարկումն այնպես է տարվում, որ ուշադրության կենտրոնում հայտնվում են միայն Ադրբեջանին անհրաժեշտ հատվածները, մինչդեռ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Սյունիքի տարածքների մասին գրեթե չեն խոսում։ Մասնավորապես, Մանուկյանը հիշատակել է Իշխանասարն ու Սյունիքի մարզի այլ հատվածներ։ Միաժամանակ, նրա գնահատմամբ, առանձնահատուկ նշանակություն ունեն Տիգրանաշենն ու Կիրանցը՝ տարածքներ, որոնք գտնվում են կարևոր միջպետական ավտոճանապարհների վրա։ «Ադրբեջանը ձգտում է իր ներկայությունն ապահովել մեր երկու միջպետական ճանապարհների՝ ռազմական տեսանկյունից կարևոր հատվածներում»,- ընդգծել է պատգամավորը։

Մեկ այլ լուրջ մարտահրավեր Մեսրոպ Մանուկյանը համարում է Սահմանադրության փոփոխությունը։ Նա այս նախաձեռնությունը անմիջականորեն կապում է Բաքվի պահանջների հետ՝ պնդելով, որ գործող իշխանությունն ամեն կերպ փորձում է այն կյանքի կոչել։ Պատգամավորն առանձին անդրադարձել է նաև հանրաքվեների թեմային։ Նրան վրդովեցնում է այն փաստը, որ հանրաքվե անցկացնելու հարցը, իր խոսքով, գնալով ավելի հաճախ է դառնում այլ պետությունների պահանջների առարկա։ Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ օտարերկրյա պետությունների ղեկավարները պետք է բանակցեն Հայաստանի քաղաքացիների կողմից ընտրված ղեկավարության հետ, այլ ոչ թե հանրաքվե անցկացնելու պահանջներով դիմեն հայ հասարակությանը։ «Այսօր Ռուսաստանն ասում է՝ պետք է հանրաքվե անեք։ Ադրբեջանն ասում է՝ պետք է հանրաքվե անեք։ Բայց եթե ժողովուրդն ընտրել է երկրի ղեկավար, կա երկրի ղեկավար՝ այլ պետությունների ղեկավարները հենց նրա՛ հետ էլ պետք է խոսեն»,- նշել է նա։