Ծառուկյանի բիզնեսները՝ պետությանը․ Հայաստանում խոշոր կապիտալն այլևս պաշտպանված չէՎազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին
«Նորատուսցի Ալիկը» սպառնացել է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի ծնոտը պոկել. գործը դատարանում է
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինԹուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերԱյսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունը
Քաղաքականություն

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ

Արցախ Միությունը կտրականապես դատապարտում է սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ 58 երկրների և 9 միջազգային կազմակերպությունների 150 ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված շոու-այցը դեպի բռնազավթված Արցախ (Լեռնային Ղարաբաղ)։ 

Միության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Սա ալիևյան ցեղասպանական ռեժիմի կողմից տարիներով շարունակվող համակարգված արշավի հերթական դրվագն է, որի նպատակն է միջազգային հանրության աչքին օրինականացնել Արցախի բռնազավթումն ու էթնիկ զտումը՝ դրանք ներկայացնելով որպես «վերածնունդ» և «զարգացում»։

Դիվանագետներին Ստեփանակերտում ներկայացված զբոսայգին կառուցվել է հայերի քանդված տների և հուշարձանների տեղում, որը ցեղասպանական և օկուպացիոն քաղաքականության շարունակականության հստակ ապացույց է: 

Ադրբեջանի ցեղասպան բռնապետի օգնական Հիքմեթ Հաջիևը դիվանագետներին Գանձասարի և Դադիվանքի հայկական վանական համալիրները ներկայացրել է որպես «հին կովկասյան աղվանական» ժառանգություն՝ դրանք կապելով իբր «աղվանական իշխան Հասան Ջալալի» անվան հետ, մինչդեռ Հասան-Ջալալյանների տոհմը եղել է հայ իշխանական տոհմ, իսկ երկու վանքերն էլ դարեր շարունակ եղել են Հայ Առաքելական Եկեղեցու գործող կենտրոններ՝ իրենց հայերեն արձանագրություններով և շարունակական հայկական ծիսակարգով։ Սա «աղվանացման» քաղաքականության հստակ դրսևորում է, որի իրական նպատակն է Արցախի քրիստոնեական ժառանգությունից պատմականորեն զրկել հայ ժողովրդին։ Նույն այցի ընթացքում Հ. Հաջիևը հերթական կեղծ պնդումն է արել, թե իբր Գանձասարում ցուցադրված հայկական հնագույն ձեռագրերը (փաստացի՝ դրանց պատճենները) «կեղծ» են, և թե՛ իբր Գանձասարը, թե՛ Դադիվանքը «օկուպացիայի տարիներին» «վերականգնման քողի տակ» կրել են աղավաղումներ։ Նման մեղադրանքները հնչում են այն կողմից, որը, ըստ բազմաթիվ անկախ ապացույցների, փաստացի պատասխանատու է Արցախի հայկական եկեղեցիների, խաչքարերի, տապանաքարերի և այլ հուշարձանների ոչնչացման կամ աղավաղման համար։ 

Այս համատեքստում Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը հայտարարել է. «Ադրբեջանը շարունակում է դիվանագիտական պատվիրակությունների այցերն օգտագործել իբրև մեխանիզմ՝ իր իսկ կողմից Արցախում իրականացված ցեղասպանական ոչնչացումն ու ինքնության բռնի ջնջումը «վերականգնման» քողի տակ ներկայացնելու համար։ Մենք պահանջում ենք միջազգային հանրության պատասխանատու ներկայացուցիչներից չդառնալ հանցագործությունների լեգիտիմացման ու պատմության կեղծման գործիք, այլ պահանջել անկախ ու թափանցիկ հետաքննություն և հրապարակայնորեն արտահայտվել Արցախի ժողովրդի բռնի տեղահանման, նրա ժառանգության ոչնչացման և բազմաթիվ իրավունքների խախտման դեմ»։

Հիշեցնում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2023 թ. նոյեմբերի 17-ի հրամանը, որն ուժի մեջ է և պարտադիր է կատարման համար, Ադրբեջանից պահանջում է ապահովել 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո տեղահանված անձանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը, կանխել նրանց հետագա բռնի տեղահանումը, պաշտպանել ու պահպանել նրանց ինքնության և սեփականության փաստաթղթերն ու գրանցումները, ինչպես նաև վերահաստատում է Դատարանի նախորդ՝ 2021 և 2023 թթ. հրամանները։ Միաժամանակ հիշեցնում ենք, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի 40 երկրների 2023 թ. հոկտեմբերի 11-ի համատեղ հայտարարությունը հստակորեն պահանջել է Ադրբեջանից երաշխավորել բնիկ բնակչության անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը, պաշտպանել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը և ապահովել Արցախ անկախ միջազգային մուտքն ու մոնիտորինգը։ Այս այցին մասնակցող դիվանագիտական կորպուսի մեջ ընդգրկված են հենց այդ հայտարարության տակ ստորագրած բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ, ինչը նրանց մասնակցությունը Ադրբեջանի կողմից միակողմանիորեն կազմակերպված այս տուրին դարձնում է ուղղակի հակասություն իրենց իսկ պաշտոնապես ստանձնած պարտավորությունների հետ։

Ելնելով վերոգրյալից՝ մենք պահանջում ենք.

1.Անհապաղ ապահովել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ անկախ միջազգային մասնագիտական առաքելությունների անարգել և շարունակական մուտք Արցախի բոլոր հայկական պատմամշակութային ու կրոնական հուշարձաններ՝ դրանց ներկա վիճակի անկախ փաստագրման նպատակով, համաձայն ԱՄԴ 2023 թ. նոյեմբերի 17-ի հրամանի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40 երկրների 2023 թ. հոկտեմբերի 11-ի հայտարարության և Եվրոպական խորհրդարանի վերաբերելի բանաձևերի։

2.Դիվանագիտական կորպուսի անդամ պետություններից և միջազգային կազմակերպություններից՝ հրաժարվել մասնակցելուց Ադրբեջանի պետության կողմից կազմակերպված և ուղեկցվող շրջայցերից՝ քանի դեռ ապահովված չեն անկախ ստուգման, թափանցիկության և հայկական կողմի մասնակցության պատշաճ երաշխիքները։

3.Արդեն մասնակցած և ապագայում մասնակցելիք դիվանագետներից ու այլ գործիչներից՝ հրապարակային և հստակ գնահատականներ տալ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանման և նրա մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման դեպքերին՝ չդառնալով Ադրբեջանի քարոզչության և միջազգային լեգիտիմացման գործիք։

4.Հայաստանի Հանրապետության իշխանություններից՝ որպես հայ ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության երաշխավոր և Արցախից բռնի տեղահանված բնակչության հյուրընկալ պետություն, պաշտոնապես և հրապարակայնորեն արձագանքել այս այցին ու հայ ժողովրդի պատմության կեղծման քաղաքականությանը և միջազգային բոլոր հարթակներում հետևողականորեն պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները։

5.Կրկին հիշեցնում ենք միջազգային հանրության ներկայացուցիչներին Արցախի բռնի տեղահանված շուրջ 150,000 բնակիչների անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի, ինչպես նաև Բաքվում պահվող հայ պատանդների անհապաղ ազատման անհրաժեշտության մասին, որոնք նվազագույն նախապայմաններ են տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղության ապահովման համար։

Արցախի հարցը կարող է փակվել միայն այն ժամանակ, երբ մեր հավաքական ու անհատական իրավունքները վերականգնվեն ամբողջապես և ամուր ու կայուն կերպով երաշխավորված լինեն միջազգային հանրության կողմից»։