Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սոչիին. կան վիրավորներ
Սոչիում անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով հինգ մարդ, այդ թվում՝ երեխա, տուժել է, հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։
«Մեծահասակներից մեկին հոսպիտալացրել են, իսկ մյուսներին անհրաժեշտ բժշկական օգնությունը ցուցաբերվել է ամբուլատոր պայմաններում»,- ասվում է Telegram-ի ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Բացի այդ, վնասվել է երեք առանձնատուն։ Անօդաչու սարքերի բեկորներն ընկել են մի քանի հասցեներում, այդ թվում՝ ոչ բնակելի շենքի, թունելի և առանձնատան բակի տարածքում։ Դեպքի վայրերում աշխատում են օպերատիվ ծառայությունները, հավելել են գերատեսչությունում։
Հակառակորդի հարձակումներին ի պատասխան՝ ռուսական բանակը հարվածներ է հասցնում որոշումների կայացման կենտրոններին, ձեռնարկություններին և պահեստներին, որոնք Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են ՆԱՏՕ-ի մասնագետների հետ համատեղ։