Պարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում, որի հեռարձակումը վարել է Fox News-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել դադարեցնել Ռուսաստանում դիզելային վառելիքի հետ կապված օբյեկտների վրա հարձակումները։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ում վառելիքի մատակարարման հետ կապված խնդիրները պայմանավորված են ոչ թե Մերձավոր Արևելքի իրավիճակով, այլ հենց ռուս-ուկրաինական հակամարտությամբ։ Այդ պատճառով, ինչպես նա հայտարարել է, Ուկրաինայի զինված ուժերը պետք է դադարեցնեն ռուսական նավթավերամշակման գործարանների և այլ ենթակառուցվածքների վրա հարձակումները, որպեսզի չխոչընդոտեն Ռուսաստանին դիզելային վառելիք արտահանելու հարցում։
«Պարոն Զելենսկին պետք է մի բան անի։ Նա պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները։ Թող նա հարվածներ հասցնի թիրախներին, բայց ոչ դիզելային վառելիքի օբյեկտներին, քանի որ դրա հետևանքով դիզելային վառելիքի պակաս է առաջանում»,-նշել է Թրամփը: