Բորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջ
Ուկրաինական երկաթուղային ընկերությունը հաստատել է, որ եվրոպացի քաղաքական գործիչների և անվտանգության հարցերով խորհրդականների տեղափոխող դիվանագիտական գնացքը Լեհաստանի սահմանին գտնվող Յահոդին կայարանով անցել է ռուսական անօդաչու թռչող սարքի կողմից մեկ այլ գնացքին հասցված հարվածից քիչ առաջ։
Ընկերությունից հայտնել են, որ հարձակումից առաջ կայարանում գտնվել է դիվանագիտական գնացքը, որում եղել են ԵՄ մի շարք երկրների անվտանգության հարցերով խորհրդականներ, ինչպես նաև եվրոպացի նախկին առաջնորդներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Մեկ այլ գնացքում, որը հարձակման պահին գտնվել է հենց Յահոդին կայարանում, եղել է ԿՀՎ նախկին ղեկավար Դեյվիդ Պետրեուսը», — ասվում է հայտարարության մեջ։
Ընկերության տվյալներով՝ Ուկրաինա-Լեհաստան սահմանին գնացքի վրա հարձակված անօդաչու սարքը հայտնաբերել է Կենտրոնական մոնիթորինգային խմբի դիսպետչերը։
Գնացքից տարհանման ազդանշանը տրվել է անօդաչու սարքի՝ հարվածելուց մոտ 15 րոպե առաջ։