Չարաշահումների համար կա համապատասխան բաժին, այլ ոչ թե Գալուստ Սահակյան
«Երբ բյուջեն ենք հաստատում, փոքր քանակ է գնում դեպի զենքը, այսինքն մենք այդքան մեծ բյուջեներ չունենք»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ԱԺ նախագահի խոսքով` Պատերազմը ցույց տվեց, թե թշնամին ինչ նպատակներ ունի, սակայն այդ նպատակներին չհասավ:
«էստեղ զենք ունենալու-չունենալու խնդիր չկա: Սովորաբար, երբ միջադեպ է լինում, սկսում են մտածել` ով հարուստ է, թող փողը դնի, ով որ շատ հարուստ է՝ ավելի շատ փող դնի: Դրանք ընդամենը ժողովրդի մասսայական խոսակցություններ են»,-ասաց Սահակյանը:
«Մարդիկ երեւի իրենց բիզնեսն ունեն ու կարողանում են հարստանալ ու չեմ կարծում, որ դա ամենավտանգավոր բանն է, որ մարդը հարստանում է ու նրան պետք է պատժել: Եթե չարաշահումների մասին եք ասում, դրա համար կա համապատասխան բաժին, այլ ոչ թե Գալուստ Սահակյանը»: