Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանին
Իսրայելը շաբաթ օրը հզոր հարվածներ է հասցրել Հարավային Լիբանանում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Ալի ալ-Թահիր բարձունքներին, հայտնել է լիբանանյան «Al-Wataniya» լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ ոչնչացրել է Հարավային Լիբանանի Ալի ալ-Թահիրի հատվածում «Հըզբոլլահին» պատկանող ռազմավարական ստորգետնյա ենթակառուցվածքներ։
Մինչդեռ Իրանը լրատվամիջոցների միջոցով նախազգուշացրել էր, որ այդ վայրի ուղղությամբ իսրայելական հարվածը կարող է հանգեցնել կոշտ պատասխան գործողության։
Հունիսի 26-ին Վաշինգտոնում Լիբանանը և Իսրայելը շրջանակային համաձայնագիր էին կնքել, որը նախատեսում էր իսրայելական զորքերի դուրսբերում օկուպացված տարածքներից և դրանց նկատմամբ լիբանանյան բանակի վերահսկողության վերականգնում։ Չնայած դրան՝ Լիբանանի տարածքին հասցվող հարվածները շարունակվում են։