Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում՝ Չկալովկա բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Ռուբեն Մ.-ի վարած «Nissan» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Տիգրան Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը,վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների օպերատիվորեն ժամանած Սևան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։