Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումները
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստագույնս դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումները, այդ մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նման գործողությունները սպառնալիք են ներկայացնում Սաուդյան Արաբիայի անվտանգության և տարածաշրջանային կայունության համար։
Նշվում է նաև, որ Թուրքիան շարունակելու է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստող քայլերին։