Հանրապետության հրապարակը կլուսավորվի կենսաչափական անձնագրովԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվումԼեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնումՌուսաստանցի գործարարները ժամանել են Հայաստան․ ինչ է սպասվումՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանԹուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվելՎրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՄեծ Բրիտանիան խստացնում է ներգաղթյալների համար կանոններըԲրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունըՈւզում են սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով․ ՎարդանյանՔաղաքական «էլիտան» խաշ էր վայելում. ոչ մի արձագանք՝ բանակում ողբերգական դեպքով․ ԲադալյանՊարեկներն ինքնագլոր վարող երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ են հայտնաբերելՔննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըWizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել ԲուդապեշտումԼեգենդներից մինչև նոր սերունդ․ ովքե՞ր են հավակնում ընդգրկվել FIFPro-ի տարվա լավագույն տասնմեկնյակումԹուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներինԻրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա
Հասարակություն

Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, ինչ վերաբերյալ հրապարակում է արել իր ֆեյսբուքյան էջում, որւմ նշվում է․

«Օրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հերթական ապտակ-ահազանգը։ ՀՀ իշխանություններին՝ մարդասիրական և այլ իրավունքների հարցերով Բաքվից դիմել են Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Բաբայանը։

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․․․․

Մեր հայրենակիցների, ՀՀ քաղաքացիների պաշտպանությունն ու ապահովությունը ՀՀ իշխանությունների սահմանադրական պարտքն է, Հայաստանի Հանրապետության և մեր հավաքական արժանապատվության հարցը։

Նրանց պաշտպանության հարցերով պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ մասնավորապես ակնկալելով վերոհիշյալ հարցերի պատասխանները։

1․ Մարդասիրական իրավունքի շրջանակներում Ձեր լիազորությունների տիրույթում ի՞նչ գործողություններ եք իրականացրել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

2․ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված Ձեր գրության մեջ ի՞նչ խնդիրներ եք բարձրաձայնել և ի՞նչ արձագանք եք ստացել։

3․ Մեր հայրենակիցների դատական ակտերը նրանց տրամադրելու և վերջիններիս հիմնարար իրավունքները երաշխավորելու ուղղությամբ վերաբերելի քայլեր ձեռնարկելու նպատակով նախատեսու՞մ եք դիմել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին։

4․ Ադրբեջանում ապօրինի պահվող մեր հայրենակիցների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել միջազգային համագործակցության շրջանակներում և ի՞նչ արդյունք եք արձանագրել։ Խնդրում եմ ներկայացնել այս ուղղությամբ Ձեր կողմից նախատեսվող առաջիկա քայլերը։

Նամակի ողջ տեքստը՝

Հարգելի՛տիկին Մանասյան,

2020թ․ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է հակաիրավական քայլերով, միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով գերության մեջ պահել մեր հայրենակիցներին։ Նրանցից ստացված ահազանգերը սահմռկեցուցիչ են և վկայում են նրանց նկատմամբ դաժան, անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, կյանքին և առողջությանը սպառնացող այլ վտանգների մասին։

Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը ս․թ․ սեպտեմբերի 9-ին ուղերձով դիմել է Ձեզ և Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով խիստ մտահոգիչ հանգամանքներ։ Դավիթ Իշխանյանը հայտնում է, որ չի ստացել Բաքվի ռազմական դատարանի վճիռները, նույնիսկ՝ ադրբեջաներեն տարբերակը, և որևէ կայքէջում դրանք չեն հրապարակվել։

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1950Թ․ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․ «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»։

Նույն կոնվենցիայի 3-րդ հոդվածը ամրագրում է․ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։

2025թ․ օգոստոսի 22-ից ո՛չ Դավիթ Իշխանյանը, ո՛չ մյուս ռազմագերիները չեն կարողանում լիազորագիր տրամադրել իրենց վստահված անձին Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի վերջինս իրենց շահերը կարողանա պաշտպանել Հայաստանում և արտերկրում։ Նա նաև նշում է, որ դեռևս այս տարվա մայիսի 6-ին դիմել է Ձեզ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ս․թ․ ապրիլի 21-ի ուղերձում խնդրել է դիտարկել իր կնոջ՝ ՎԵՐՈՆԻԿԱ ԶՈՆԱԲԵՆԴԻ, մյուս հայ ռազմագերիների հարազատների և Ձեր՝ Բաքու այցելելու հնարավորությունը։

Ադրբեջանում ընթացող ապօրինի դատավարությունների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև Դավիթ Բաբայանը ս․թ․ օգոստոսի 19-ին։

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն Ադրբեջանի վերաբերյալ իր 2024թ․ զեկույցում ընդգծել է իր մտահոգությունը հայ ռազմագերիների խոշտանգումների մասին։

ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովն իր 2026թ․ տարեկան զեկույցում նշել է, որ հայ քրիստոնյա գերիները ենթարկվել են ծեծի և հոգեբանական բռնության, զրկվել են բժշկական օգնությունից և պատշաճ սննդից, նրանց մերժվել է Աստվածաշնչերի տրամադրումը, իսկ խաչի դաջվածքները հեռացվել են այրելու միջոցով։

Հարկ է նշել, որ «ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ» 1949 թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն․ «Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»։

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 133-րդ հոդվածի 1-ին մասը նաև սահմանում է․ «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո»։

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 191-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ին մասի համաձայն․ «Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը ի թիվս այլնի՝ նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը»։

ՄԱԿ-Ի ԳԱ ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ևս սահմանում են կարգավորումներ, որոնք իրենց բովանդակությամբ, ըստ էության, հումանիստական են՝ միտված քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։

Ելնելով այն իրողությունից, որ երբ պետությունների միջև համագործակցության մյուս ուղիները փակված են, Մարդու իրավունքների մոնիտորինգի իրականացման համար կարևոր և վճռորոշ գործիք է հանդիսանում ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՑԱՆՑԻ (ENNHRI) միջև համագործակցությունը։ Սա հնարավորություն է տալիս Մարդու իրավունքների ազգային հաստատություններին (ՄԻԱՀ) բարձրացնելու մարդու իրավունքների ստանդարտների պահպանման վերաբերյալ մտահոգությունները մեկ այլ պետության գործողությունների մասին՝ ուղղակիորեն դիմելով այդ պետության իր գործընկերոջը։

Հավելենք նաև, որ Եվրոպական համատեքստում առկա են հակամարտության երկու կողմերում գործող ՄԻԱՀ-ների միջև դրական համագործակցության օրինակներ, այդ թվում՝ բանտարկյալների փոխանակման, անազատության մեջ գտնվող վայրերի մոնիտորինգի, անհատական գործերի շուրջ փոխանակումների, մարդու իրավունքների ոլորտում վերապատրաստումների կամ հաշվետվությունների ներկայացման ուղղությամբ։

Հաշվի առնելով վերոգրյալը, խոշտանգումների վերաբերյալ բացահայտ փաստերը, մեր հայրենակիցների ահազանգերը, ինչպես նաև հանրային իշխանության պարտականությունը քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը ապահովելու տեսանկյունից՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․

1․ Մարդասիրական իրավունքի շրջանակներում Ձեր լիազորությունների տիրույթում ի՞նչ գործողություններ եք իրականացրել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

2․ Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված Ձեր գրության մեջ ի՞նչ խնդիրներ եք բարձրաձայնել և ի՞նչ արձագանք եք ստացել։

3․ Մեր հայրենակիցների դատական ակտերը նրանց տրամադրելու և վերջիններիս հիմնարար իրավունքները երաշխավորելու ուղղությամբ վերաբերելի քայլեր ձեռնարկելու նպատակով նախատեսու՞մ եք դիմել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին։

4․ Ադրբեջանում ապօրինի պահվող մեր հայրենակիցների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել միջազգային համագործակցության շրջանակներում և ի՞նչ արդյունք եք արձանագրել։ Խնդրում եմ ներկայացնել այս ուղղությամբ Ձեր կողմից նախատեսվող առաջիկա քայլերը։

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ»։