Ծառուկյանի բիզնեսները՝ պետությանը․ Հայաստանում խոշոր կապիտալն այլևս պաշտպանված չէՎազգեն Սարգսյանը լիաթոք կյանքով ապրող մարդ էր, կոտրվող ու հուսահատվող տեսակ չէր, պատրաստ էր անձնազnhության. Սերժ Սարգսյան«Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած ՌԴ քաղաքացուց գnղացել են 8,000 ԱՄՆ դոլար և 50,000 ՌԴ ռուբլի․ ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին
«Նորատուսցի Ալիկը» սպառնացել է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի ծնոտը պոկել. գործը դատարանում է
Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
Նոր անձնագիր՝ նոր գլխացավանք՝ վճարե՞լ, թե՞ հրաժարվել ազատ տեղաշարժից. Փաշինյանի թանկարժեք «արդիականացումը»՝ թվերով
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինԹուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցերԱյսպիսի քայլերի գնալը ցնցումների լուրջ վտանգներ է պարունակում. Տիգրան ԱբրահամյանԹրամփը չի բացառել Նիքի Մինաժին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու հնարավորությունըՄինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծՍա հատուկ ասում եմ այսօր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ հույսեր կապողներին»․ ՇարմազանովՌուսական բանակը թիրախային մի շարք հարվածներ է հասցրել Կիեւին«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց«Mazda CX-5»-ը վերգետնյա անցումից մոտ 100 մետր հեռավորության վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի․ նա մահացել է
Հեռացրել են ընդհանուր մոտ 27տ ջուր. հորդառատ անձրևների հետևանքները
Երեւանի մասին ադրբեջանական կեղծ գիրքը հայտնվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանումԴեսպանի թեկնածուի ագրեմանը մերժվել է. «Հրապարակ»ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կան խնդիրներ. Սերգեյ ԼավրովՀայտնվել էի շրջափակման մեջ. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշավան Մանուչարյանը․ 15 անշարժ գույք, 34 մլն դրամ կանխիկ գումար․ «Ժողովուրդ»Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս. «Հրապարակ»Հութիները հարվածել են Եմենի նախագահական պալատին եւ օդանավակայանինՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը. «Հրապարակ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Հաջորդ անգամ կոյուղի՞ն է մաքրելու. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Լեհաստանում պետական հեղաշրջման փորձ է տեղի ունենումՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել. «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞. «Հրապարակ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորԹուրքիայում կարևոր բանակցություններ են նախատեսվում․ ԶելենսկիԳերմանական ավտոկոնցեռնները սրընթաց կորցնում են չինական շուկան«Նոր անձնագրերը Երևանում հնարավոր կլինի ստանալ միայն երկու մոլում»․ Մեսրոպ ԱռաքելյանՆԳ նախարարն ու ԵՀ միգրացիայի փոխտնօրենը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվելԳյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարըԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրըՆոյեմբերի 2-ին լույս չի լինիՀայաստանը շարժվում է դեպի պետականության կորուստ և վտանգում է դառնալ ուրիշների ավարը. ԿիսելյովԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունը
Քաղաքականություն

Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան 

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. 

Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ: Նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը (մաս 6-րդ)…

Ռուսաստանը Հարավային Կովկասից ոչ մի տեղ չի հեռանալու, այնպես, ինչպես չի հեռանում Ուկրաինայից, Ադրբեջանից, Վրաստանից, Բելոռուսից ու Մոլդովայից: 

Ի դեպ, ասվածից ամենևին չի հետևում, որ Հայաստանի կառավարիչները ցանկություն ունեն ճամպրուկները հավաքել և հեռանալ ԵԱՏՄ-ից՝ Մոսկվայի առաջ դուռը շրխկացնելով։ 

Ավելի շուտ՝ հակառակը։ Ռուսական շուկան շարունակում է չափազանց կարևոր լինել Հայաստանի տնտեսության համար։ Չափազանց շատ բիզնեսներ, ֆինանսական հոսքեր, արտադրական կապեր և մարդկային շփումներ են կապված Ռուսաստանի հետ, որպեսզի այդ ամենը հնարավոր լինի փոխարինել եվրոպական մի քանի դրամաշնորհներով և ԵՄ-ին ապագա «անդամակցության մասին» հայտարարություններով։

Բացի այդ, մշուշոտ ապագայով Եվրամիությունը Հայաստանի համար տեղ չունի իր սեղանի շուրջ։ Հետևաբար, առաջիկա տարիներին Երևանը կշարունակի անել այն, ինչ անում է այսօր. երկու ձեռքով անուր բռնել ԵԱՏՄ-ին և միայն խոսքերով ձգվել դեպի Եվրոպա՝ միաժամանակ ձգտելով դռներ բացել դեպի Թուրքիա ու Ադրբեջան։

Փոքր երկրի համար դա բնական է։ Խնդիրը կսկսվի այն ժամանակ, երբ տնտեսական դիվերսիֆիկացիան վերածվի Հայաստանից Ռուսաստանին դուրս մղելու գիտակցված քաղաքականության։ Իսկ դրանից Նիկոլի կառավարիչները շատ հեռու են։

Ավելին, Ռուսաստանը, մնալով Հայաստանի տնտեսության և առևտրատրանսպորտային նախագծերի հետ ինտեգրված, կարող է իր համար շահավետ կերպով օգտագործել այն նոր հնարավորությունները, որոնք այսօր Հարավային Կովկասի համար բացում են Թուրքիան, Արևմուտքը և տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրացիան։

Նոր ճանապարհները, շուկաներն ու լոգիստիկ երթուղիներն ինքնին պարտադիր չէ, որ աշխատեն Մոսկվայի դեմ։ Ընդհակառակը, պրագմատիկ մոտեցման դեպքում դրանք ընդլայնելու են Ռուսաստանի հնարավորությունները տարածաշրջանում:

Ուստի Մոսկվայի համար այսօր գլխավոր հարցը նույնիսկ այն չէ, թե կոնկրետ ուր է նայում Հայաստանը, այլ՝ կկարողանա՞ արդյոք Ռուսաստանն ինքն օգտվել այն նոր տնտեսական, առևտրային և տրանսպորտային հնարավորություններից, որոնք այժմ բացվում են տարածաշրջանի համար։

Որովհետև քանի դեռ Նիկոլը եվրոպաներում նոր շուկաներ է փնտրում, դրանով նա ավելի է ամրապնդում հայկական բիզնեսի և հայ ժողովրդի ողջամիտ հատվածի այն դիրքորոշումը, որ ռուսական շուկայում սպառվող ծավալներն ու ապրանքատեսակների լայն ցանկը դեռևս այլընտրանք չունի: Համարժեք այլընտրանք չունի նաև ՌԴ-ից Հայաստան եկող դրամական հոսքերն ու մասնավոր տրանսֆերները:

Իսկ դա նշանակում է, որ ոչ ոք ոչ մի տեղ չի հեռանում։ Ուղղակի, Փաշինյանին առաջարկել են ընտրություն կատարել գոյություն ունեցողի և գոյություն չունեցողի միջև: Այսինքն՝ և՛ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն, Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»: