Եթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ
Իրանի դաշնակից եմենյան «Անսարալլահը» (հութիները) ժամեր առաջ հարձակում է գործել Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները շրջանցող և Սաուդյան Արաբիայի արևելքից արևմուտք ձգվող նավթամուղի վրա, ինչի հետևանքով այն դադարել է գործելուց։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ափամերձ Մոխա քաղաքի և հենց նեղուցի կենտրոնում գտնվող Մայյուն կղզու վրա վերջին օրերին «Անսարալլահի» լիակատար վերահսկողության սահմանումից հետո, իսկ ավելի վաղ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողությամբ Թեհրանը փաստացիորեն տիրապետում է համաշխարհային բեռնափոխադրումների և առևտրի երկու խոշոր զարկերակների՝ աննախադեպ կերպով մեծացնելով իր աշխարհաքաղաքական ազդեցությունը։
Եթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի տարածաշրջանային գերտերության հետ»։