Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվի
Մամուլ

Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանն իր ստերի ձեռքը կրակն է ընկել։ Բիշքեկում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա փորձում էր համոզել, թե Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը, մեծ հաշվով, բխում է հայ-ռուսական հարաբերություններից, որ այդ ընտրությունն ինքը ստիպված է արել, քանի որ նախաձեռնողը մեր քաղհասարակությունն էր, իսկ ինքը պարզապես «փրկել է իրավիճակը»՝ օրենքն ընդունելով։

«Եթե խորհրդարանը չընդուներ այդ օրենքը, ապա նախաձեռնողները կարող էին հավաքել եւս 250 հազար ստորագրություն, եւ եթե այս անգամ էլ խորհրդարանը մերժեր, ապա մենք ստիպված կլինեինք հանրաքվե անցկացնել Հայաստանում։ Այսինքն՝ այս օրենքի ընդունմամբ փաստացի ստացվում է, որ մենք հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից»,- ասում էր Փաշինյանը։ Խոսքը «Եվրաքվե» նախաձեռնության մասին է, որը մեկնարկեց 2024 թ. աշնանը եւ նպատակ ուներ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսել։ Պարզվում է՝ Փաշինյանի այս արկածախնդիր հայտարարությունը փոթորկել է արեւմտյան տերերին․ ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մասնավորապես Եվրախորհրդարանի ներկայացուցիչները Փաշինյանի՝ Փարիզ այցի ժամանակ չեն թաքցրել իրենց վրդովմունքը ՀՀ ղեկավարի՝ իրենց նկատմամբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքի առթիվ եւ այս թեմայով բարձրաձայն քննարկումներ են ունեցել միջանցքներում։

Ենթադրվում է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ Փաշինյանին Փարիզ է հրավիրել՝ նրա բացատրությունները լսելու եւ Մոսկվա առաջիկա այցին ընդառաջ ինստրուկտաժ անելու նպատակով։ Հիշեցնենք, որ երկօրյա աշխատանքային այցով սեպտեմբերի 9-10-ը Փարիզ մեկնած Փաշինյանը մասնակցում էր Միջազգային տիեզերական գագաթնաժողովին, որին մասնակցում էին շուրջ 120 երկրների պատվիրակություններ։ Փաշինյանն այցի ընթացքում առանձին հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի հետ: Ի դեպ, այս գագաթնաժողովն առաջինն էր․ Միջազգային տիեզերական գագաթնաժողովը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոն-Փաշինյան առանձ­նազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն կա, բայց կուլիսային խոսակցությունների բուն բովանդակության մասին կարելի է դատել Փարիզից վերադարձած Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունից: Մենք գրել էինք, որ Պուտինի հետ հանդիպումից հետո իշխող թիմի հռետորաբանությունը փոխվել էր` Ռուսաստանի հասցեին ավելի զուսպ եւ մեղմ հայտարարություններ էին հնչում, քանի որ, որոշ տեղեկություններով, թիմին հրահանգվել էր չսրել իրավիճակը, եւ նրանք սկսել էին հայտարարել, թե իրենց օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա, եւ այլն։ Մինչդեռ երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին վերադարձավ հակառուսական գծին։ Օրինակ՝ ասաց, թե չկա այնպիսի ոլորտ, որ չենք գնալու դիվերսիֆիկացիայի ճանապարհով, մենք մեր անկախությունը, մեր պետականությունը զարգացնելու ենք։ Ասաց նաեւ. «Հայաստանում գազն էժան չէ։ Սահմանից մինչեւ սպառող հասնելու ճանապարհին, համեմատած մյուս երկրների, գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում»։ Հետո սկսեց սպառնալ, որ եթե գազը թանկացնեն, մենք էլ կմտածենք` ինչ կարելի է թանկացնել. «Կոնկրետ իրավիճակները կարող են ունենալ կոնկրետ պատասխաններ։ Եթե նման իրավիճակներ լինեն՝ թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարելի է թանկացնել, կամ ինչ կա, որ մինչեւ հիմա ձրի է, դրանից հետո համամասնորեն կարող է գին առաջանա, օրինակ»: Իշխանական շրջանակները չեն բացառում, որ Փաշինյանն առաջիկա այցի ընթացքում Արեւմուտքի պահանջով կրկին Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հարցն օրակարգ կբերի, հակառակ դեպքում կզրկվի ֆինանսական աջակցությունից, որը ստանում է հակառուսական քաղաքականության դիմաց։