Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներ
Մամուլ

Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի և ֆինանսների նախարարի ու ՊԵԿ նախագահի միջև սուր բանավեճ տեղի ունեցավ։ Ավելի ստույգ, դա բանավեճ համարել նույնիսկ չի կարելի: Նարեկ Կարապետյանը հարցեր էր տալիս, որոնց պաշտոնյաները, դե, փորձում էին պատասխանել: Ինչո՞ւ ենք այս հարցուպատասխանին այսպես ուշադրություն դարձնում: Բանն է, որ դա ինքնին բավական խորհրդանշական էր: Այդ քննարկման և հարցուպատասխանների արդյունքում մի շարք հանգամանքներ ի հայտ եկան՝ ի ցույց դնելով գործող իշխանությունների կառավարման ողջ թշվառությունը։

Խոսքն, իհարկե, չի վերաբերում այն ուղղություններին, որտեղ իշխանությունն արդեն պրոֆեսիոնալության է հասել՝ մասնավորապես շոուների բեմադրման, հանրությանը մոլորեցնելու, մանիպուլ յացիաների ու ընդդիմադիրներին հետապնդելու հարցում։ Խոսքը վերաբերում է մի կողմից՝ արտաքին առևտրի իրական վիճակին, մյուս կողմից՝ քպական պաշտոնյաների «պրոֆեսիոնալիզմին»:

Առևտրային հաշվեկշռին վերաբերող տնտեսական ոլորտը մի ուղղություն է, որտեղ պետք է հիմնվել կոնկրետ ցուցանիշների և տվյալների վրա։ Ավելին, ոլորտի հետ առնչվող պաշտոնյաները (լավ, ընդունում ենք, որ ուղիղ առնչություն ունեցող պաշտոնյան՝ էկոնոմիկայի նախարարն այնտեղ չէր) այնպես պետք է տիրապետեն այդ տվյալներին, որ գիշերը քնից արթնացնես ու հարց տաս, միանգամից պատասխանեն: Իսկ ինչի՞ ականատես եղանք իրականում: Որքան էլ զարմանալի, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ավելի շատ ինֆորմացված էր ու ավելի շատ տվյալների էր տիրապետում, քան, ասենք, ֆինանսների նախարարը: Վերջինս անընդհատ կմկմում էր, երկար ժամանակ վատ սովորող աշակերտի նման փորփրում համակարգիչը՝ ինչ-որ թվեր գտնելու համար։

Մինչ նրանք դժվարանում էին ներկայացնել առևտրի պատկերը և ընդհանուր բնույթի ձևակերպումներով էին փորձում բարձրացված հարցերի տակից դուրս գալ, Կարապետյանը նշեց, որ Հայաստանի առևտրային դեֆիցիտը կազմել է 2,7 միլիարդ դոլար: Սա նշանակում է, որ երկրի առևտրային հաշվեկշիռը 20 տոկոսով վատթարացել է՝ արտահանումը նվազել է, իսկ ներմուծումն աճել է:

Շատ ավելի տխուր է, որ կառավարության ներկայացուցիչների համար նման հարցերը «սպեցիֆիկ» են, դրանց վերաբերող տվյալները «այդ պահին ձեռքի տակ չեն» և այլն։ Այսպիսի մոտեցումն առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս։ Առաջին հերթին դա ցույց է տալիս օրենսդիր մարմնի նկատմամբ կառավարության վերաբերմունքը։ Փաստացի ստացվում է, որ անպատրաստ գալով՝ ֆինանսական և հարկային ոլորտների պատասխանատուները արհամարհական վերաբերմունք էին դրսևորել ԱԺ-ի նկատմամբ: Բայց մյուս կողմից էլ՝ այս երևույթը միայն այս պաշտոնյաներին բնորոշ չէ. փորձը ցույց է տալիս, որ իշխանության շարքերում մեծամասնությունը չի տիրապետում իր ոլորտին։

Ի՞նչ կարիք կա տիրապետել ինչ-որ թվերի, տվյալների, ի՞նչ կարիք կա աշխատելու: Միևնույնն է, այդ ամենը չի գնահատվելու։ Կարևորը՝ անվերապահ նվիրված լինեն Նիկոլ Փաշինյանին, ու վերջ: Հա, մեկ էլ սոցցանցերով այնպիսի տվյալներ հրապարակել, որոնք նախօրոք «դզմզած» են ու ձեռնտու իշխանությանը: Այսպիսին է փաշինյանական կադրային քաղաքականությունը։

Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է Հայաստանի տնտեսական քաղաքականությունն այսքան ծանր վիճակում։ Արդյունքում երկրի տնտեսությունը մատնվել է ինքնահոսի. եթե միջազգային իրադրությունն ու նախադրյալները դրական լինեն, Հայաստանի տնտեսությունն աճ կարձանագրի, եթե դրանք փոխվեն, աճը կտրուկ կնվազի։ Ու այդպիսի պատկերի մենք բազմիցս ականատես ենք եղել։ Արտաքին նախադրյալները դարձել են Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը։ Այդ է պատճառը, որ Հայաստանն ինքն իրենից հատուկ տնտեսական գործոն չի ենթադրում։ Հետո էլ կառավարությունից անընդհատ խոսում են առևտրի դիվերսիֆիկացման և նոր տնտեսական հարաբերությունների ձևավորման մասին։ Այստեղ է, որ հարց է առաջանում՝ եթե հասարակ թվերին չեք տիրապետում, ինչպե՞ս եք նոր առևտրային ուղիներ ստեղծելու և վերահսկելու։ Ոչ մի կերպ: Փոխարենը արդեն իսկ եղած առևտրային ուղիներն եք վնասում։ Դրա վառ ապացույցը ռուսական շուկայի հետ կապված խնդիրներն են։ Հայաստանի առևտրային հաշվեկշռում բացասական ուղղությունն անընդհատ ստվարանում է։ Մեր պետությունը դարձել է ներկրման վրա նստած ու արտահանման ոլորտում ասելիք չունեցող երկիր։ Զուգահետ՝ այդ ամենն ուղիղ հարվածում է երկրի գործարար միջավայրին, տնտեսվարողներին, գյուղացիներին ու, ընդհանրապես, բոլորին: Նորից լսեք այդ հարցուպատասխանը, նորից լսեք Նարեկ Կարապետյանի հնչեցրած հարցերն ու բարձրաձայնած թվերը, նաև ֆինանսների նախարարի՝ թեկուզ ոչ ամբողջական, բայց տված պատասխանները, ու ցանկացած ողջախոհ մարդու համար իրավիճակը հաստատ պարզ կլինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում