Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանները
Եթե ԱՄՆ-ը դադարեցնի Իրանի նավահանգիստների շրջափակումը և Իսլամական Հանրապետության դեմ հարձակումները, ապա Իրանը կվերականգնի նավերի ազատ տեղաշարժը Հորմուզի նեղուցով։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Նեղուցով անցնող ճանապարհը կբացվի այն պայմանով, որ ԱՄՆ-ը հրաժարվի Իրանի դեմ շրջափակումից և ագրեսիայից», — նշել է նա։
Նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը ռազմական ճանապարհով չի կարողացել հասնել իր նպատակներին, ինչից հետո դիմել է շրջափակման։
«Մենք կանգ չենք առնելու։ Թող չկարծեն, թե այս գործողություններով կկարողանան ստիպել մեզ հանձնվել», — հավելել է Մասուդ Փեզեշքիանը։