Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղին
Սաուդյան Արաբիայի Էր-Ռիադ և Մեդինա շրջաններում ռազմավարական նշանակություն ունեցող «Արևելք–Արևմուտք» նավթամուղի աշխատանքը հութիների հարձակումներից հետո ժամանակավորապես դադարեցվել է։
Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը։
Հարձակումների հետևանքով կան տուժածներ։
CNN-ը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու ամերիկացի պաշտոնյաների, հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի առանցքային նավթամուղը հարվածի է ենթարկվել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ վնասվել են անմիջապես նավթամուղի հարևանությամբ գտնվող պոմպակայանները։