ԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթեր
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների նախապատրաստման հետ կապված 71 փաստաթուղթ։ Նյութերը հրապարակվել են ողբերգության 25-րդ տարելիցին ընդառաջ, հայտնում է The New York Times-ը։
Փաստաթղթերը հաստատում են Ահաբեկչությունների հետաքննության ազգային հանձնաժողովի եզրակացությունները, ըստ որոնց՝ ամերիկյան հատուկ ծառայությունները նախապես տեղեկություններ էին ստանում «Ալ-Քաիդայի» կողմից ծրագրվող հարձակման մասին։
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի խոսքով՝ հրապարակված նյութերը հետախուզության պատմության մեջ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններին վերաբերող ամենամեծ փաստաթղթային զանգվածն են։
Նյութերի մեծ մասը նվիրված է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի նկատմամբ իրականացվող հետախուզական հսկողությանը։ Փաստաթղթերի համաձայն՝ 1998 թվականից ԿՀՎ-ն նախազգուշացումներ էր ստանում հնարավոր հարձակման մասին, սակայն ստացվող տեղեկությունները բավարար չափով կոնկրետ չէին՝ հարձակման ճշգրիտ վայրն ու ժամանակը որոշելու համար։