Ադրբեջանը կփորձի վերսկսել ռազմական գործողությունները. Սերգեյ Մինասյան
Ադրբեջանը կփորձի լայնամասշտաբ պատերազմ սկել՝ այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ քաղաքագետի՝ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը իրականում պայմանավորված էր սոցիալ տնտեսական խնդիրներով,նավթի գների անկմամբ և շարունակվող ֆինանսկան ճգնաժամով:
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նպատակ ուներ փորձել բրիգադային մակարդակով ճեղքել ճակատը երկու տեղերում՝ հյուսիսում և հարավում: Իսկ հետագայում, եթե հասնեին հաջողության՝ պետք է ընդունվեր քաղաքական որոշում՝ անցնել ավելի լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Սակայն արդյունքում ռազմական տեսանկյունից ադրբեջանական ղեկավարությունը չհասավ ոչ մի բանի»,- հավելեց բանախոսը:
Մինասյանը կարծում է, որ Ադրբեջանի հասարակությունը ռազմական գործողությունները շարունակելու պահանջ ունի:
«Ադրբեջանը սկսելով այս ռազմական գործողությունները հույս ուներ, որ բանակցային գործընթացում կկարողանա հօգուտ իրեն փոխել դիվանագիտական մթնոլորտը»,- եզրափակեց նա: